Թուրքիայի ազդեցությունը  Ադրբեջանի վրա մի քիչ  գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան 

1 Մայիսի, 2026

«Հայ-թուրքական հարաբերությունները ես նկարագրել էի նաև իմ գրքում, հատուկ գլուխ կար այդ մասին։ Ուղղակի միգուցե հիշեցնեմ որոշ դրվագներ։ Երբ իշխանության եկավ Էրդողանի կուսակցությունը, այն ժամանակ արտգործնախարարը Աբդոլահ Գյուլն էր։ Անմիջապես իշխանության գալուց հետո Վարդան Օսկանյանի հետ առաջին հանդիպման բովանդակությունը հետևյալն էր․ մենք բոլոր հարևանների հետ հարաբերությունները պետք է կարգավորենք և Հայաստանի հետ սկսելու ենք առանց նախապայմանների, որովհետև մեր մոտեցումը հետևյալն էր. Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրի հարաբերությունների հետ, Ադրբեջանի հետ:

Օսկանյանը այն ժամանակ շատ ոգևորված զանգեց, ինձ ասաց, որ այսպիսի բան կա, սա շրջադարձային ուղղակի փոփոխություն է մոտեցման: Ես ասացի ուղղակի հետևյալը Օսկանյանին, որ շատ լավ է, եթե այդպես է, բայց կարծում եմ նոր են, դեռ իրենք իրենց հայեցակարգը արտաքին հարաբերությունների չեն մշակել և ավելի շատ թարմ իշխանության եկած մարդկանց մոտեցումն է: Չեմ կարծում, որ Ադրբեջանը թույլ է տալու ու չեմ կարծում, որ դա լինելու է, դրա համար հրապարակային մի դարձրու այդ հանգամանքը, բայց շարունակեք բանակցությունները: Ուրեմն երկրորդ անգամ, երբ հանդիպեցին, մոտ երկու ամիս հետո, երկու-երեք ամիս հետո միջազգային ֆորումների շրջանակներում էր, շատ ավելի ուրիշ ձև էր արդեն, Գյուլը ասաց՝ գիտես վիճակը ավելի բարդ է, մենք գերագնահատեցինք մեր հնարավորությունները, մեր օպտիմիզմը, միգուցե ինչ-որ քայլեր կամաց-կամաց, փոքր քայլերով և այլն, և այլն: Օսկանյանն ինձ զանգեց, ասաց՝ բա այսպես է, ասացի՝ Վարդան, երրորդ անգամ ոնց որ լրիվ զրոյական էջին ենք գալու։ Երրորդ հանդիպման ժամանակ եկել ենք ճիշտ այն կետը, որից սկսում էինք և ինձ համար պարզ էր, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան միշտ կապելու է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններից»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի յոթերորդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի...

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը: Ընդդիմադիր...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր...