9-ամյա երեխային հարվածներ են հասցրել. մայրը դիմել է ոստիկանություն

28 Ապրիլի, 2026

Ապրիլի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ  Ա․ Ե․-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում իր 9-ամյա երեխայի հետ խաղացող երեխայի մայրիկը, ով բնակվում է մոտակայքում, հարվածներ է հասցրել իր երեխայի դեմքին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, տեղում Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Եղիշե Թադևոսյան փողոցում իր 9-ամյա որդու հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ վիճաբանել է խաղի մասնակից մեկ այլ երեխայի հետ, որի ժամանակ վերջինիս ծնող՝ ոմն Հռիփսիմե, միջամտել է երեխաների վիճաբանությանը և մի քանի անգամ ապտակել է իր տղային և քաշել ականջից՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Հռիփսիմեի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

«Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

«Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի նկարած քարտեզը. 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն Ալիևին հարց էր ուղղել․ «Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը...

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

Բաշխվել են ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները․ ԿԸՀ

2026 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի հոկտեմբերի 25-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում...

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը և ևս 18 հայ բանտարկյալներ զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից, գրում է Human Rights Watch-ը։ Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։...

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի. նախագիծ

ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի. նախագիծ

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման...