Արաղչին խոսել է ՌԴ նախագահի հետ հանդիպման օրակարգի մասին

27 Ապրիլի, 2026

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ժամանել է Ռուսաստան՝ Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ սերտ խորհրդակցությունները շարունակելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման քննարկման նպատակով։ Այդ մասին նա ասել է Պուլկովո միջազգային օդանավակայան ժամանելիս՝ Սանկտ Պետերբուրգում։ Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Նա նշել է, որ այսօրվա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ լավ հնարավորություն կլինի քննարկելու պատերազմի ընթացքը և գնահատելու ներկա իրավիճակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խորհրդակցություններն ու համակարգումը առանձնահատուկ նշանակություն ունեն։

Խոսելով Պակիստան կատարած վերջին այցի մասին՝ Արաղչին այն բնութագրել է որպես «շատ հաջող»՝ նշելով, որ անցկացվել են արդյունավետ քննարկումներ, որոնց ընթացքում դիտարկվել են տեղի ունեցած զարգացումները և այն պայմանները, որոնց դեպքում կարող են շարունակվել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։

Նախարարը շեշտել է, որ բանակցություններում «Իսլամական Հանրապետության պայմանները» հատուկ կարևորություն ունեն․ «Անհրաժեշտ է, որ 40 օր դիմադրությունից հետո իրանական ժողովրդի իրավունքները բավարարվեն, իսկ երկրի ազգային շահերը՝ ապահովվեն»։

Արաղչին նաև նշել է, որ Իրանն և Օմանը, լինելով Հորմուզի նեղուցի առափնյա պետություններ, պետք է պահպանեն կանոնավոր խորհրդակցություններ։

Նմանատիպ նյութեր

Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Արարատ Միրզոյան

  Ինչպես և նախկինում, մյուս տարի ևս մեր առաջնային ուշադրությունը լինելու է մեր տարածաշրջանը և մեր անմիջական հարևանությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում...

ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. Կառավարության առաջարկը

ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. Կառավարության առաջարկը

Կառավարությունն առաջարկել է նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել՝ oրակարգում ընդգրկելով TRIPP–ին առնչվող հարցերը: Օրակարգում ընդգրկված է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։...

Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը չի կարող հիմնավորված լինել. որոշումը կբողոքարկվի. փաստաբան

Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը չի կարող հիմնավորված լինել. որոշումը կբողոքարկվի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը չի կարող հիմնավորված լինել։ Այս մասին դատական նիստից հետո հայտարարել է փաստաբան Էմիլ Խաչատրյանը։ Նիստի ընթացքում հրապարակվել է Ծառուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու որոշումը։ Նույն որոշմամբ դատարանը...

Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել

Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով մահացել է 5-ամյա տղա երեխա։ Այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։ Շտապօգնության բժիշկները երեխային հիվանդանոց են...

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել. հայտարարություն

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել. հայտարարություն

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդեցություն են ունեցել՝ ի թիվս այլնի, ձախողելով այն թեկնածուների ընտրությունը, որոնք շահույթ են ստանում հայկական տարածքների ադրբեջանական բռնազավթումից կամ Կոնգրեսում հանդես են գալիս Բաքվի...