Հայկական էլիտայի խնդիրը. Քրիստինե Վարդանյան

27 Ապրիլի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ խոսում եմ էլիտայի մասին, նկատի չունեմ պարզապես հարուստներին կամ իշխանավորներին, այլ այն շերտը, որը կրում է պատասխանատվություն, ունի տեսլական և արժեհամակարգային հենք։
Հայոց ցեղասպանության համատեքստում մենք հաճախ խոսում ենք մարդկային ու տարածքային հսկայական կորուստներից, սակայն ցեղասպանությունը նաև, եթե ոչ առաջին հերթին, հայկական էլիտայի ծրագրված ոչնչացումն էր։
Հայկական էլիտային (ոչ միայն հայկական) հաջորդ կազմակերպված հարվածը (իհարկե անհամեմատելի Հայոց ցեղասպանության հետ) ԽՍՀՄ առաջին տասնամյակներում էր, որին, սակայն, հաջորդեցին էլիտայի ձևավորման համար նպաստավոր պայմանների ու համակարգերի ստեղծում ԽՍՀՄ ներսում։ Այդ նույն տասնամյակներին հայկական էլիտան վերածնվում էր նաև Սփյուռքում։
Հետո Արցախյան առաջին պատերազմն էր, որի ժամանակ չկար կազմավորված բանակ. մեծապես կամավորական սկզբունքով կազմված ջոկատներն էին որոշիչ, իսկ կամավոր պատերազմ են գնում խիստ որոշակի արժեհամակարգ ունեցող մարդիկ՝ արժեհամակարգ, որը բնորոշ է ազգային էլիտային։ ԽՍՀՄ տարիներին Սովետական Հայաստանում ու հայկական Սփյուռքում ձևավորված էլիտան էլ հենց մեծապես որոշեց պատերազմի ելքը։
Հետո արդեն տնտեսական դժվարության շրջանն էր ու ոչ լավագույն պայմանները՝ էլիտայի ձևավորման ու պահպանման համար։
Հիմա մենք ամենավառ կերպով տեսնում ենք այս բոլորի հետևանքները։
Բայց եթե Ցեղասպանության հետևանքով ոչնչացված հայկական էլիտան ձևավորվել էր Կ. Պոլսից մինչև Թիֆլիս գործող բարձրակարգ հայկական վարժարաններում, եվրոպական համալսարաններում սովորելու արդյունքում, եթե սովետական շրջանում ազգային էլիտան ձևավորվեց «Ոսկե սերնդի» հիման վրա՝ պետական հստակ կրթական, գիտական, մշակութային քաղաքականության արդյունքում,
այսօր հայկական էլիտան ձևավորվում է Արցախյան շարժման փշրանքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության գոյության համար մղվող պայքարում։ Այս պայքարն այս իմաստն էլ ունի. եթե ուզում ենք իսկապես կենսունակ ու իսկապես հայկական պետություն, այս պայքարը պետք է ավարտվի հայկական մտածողության առանցքով էլիտայի ձևավորման համար անհրաժեշտ համակարգերի կառուցմամբ։
Առանց իսկապես հայկական մտածողություն ունեցող էլիտայի չենք ունենալու ռազմավարական մտածողություն. միայն սեփական շահերի մասին մտածողներով չենք կարողանալու կառուցել կենսունակ Հայաստան։ Ընդհանրապես չենք կարողանալու հաղթահարել մեր մարտահրավերներից և ոչ մեկը։
Մեզ հարկավոր է հայկական էլիտա, որը վերջին մեկ դարում հետևողական ոչնչացվել է, թիրախավորվել ու արդյունքում գրեթե վերացել»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...