Ապրիլ 24-ի կապակցությամբ ՀՀ նախագահը ուղերձ չի հղել. քաղաքագետ

26 Ապրիլի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Ի դեպ, պարզապես արձանագրենք, որ ՀՀ նախագահը, որը համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետության գլուխն է, Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով չի հղել ուղերձ: Համենայն դեպս, այդպիսի որեւէ բան գոյություն չունի լրահոսում եւ նախագահի պաշտոնական կայքում:

Իհարկե, չեմ վիճի, թե՝ դե ֆակտո կառավարող կուսակցությանը կից գործող նախագահի ուղերձին առանձնապես սպասում էր հանրային որեւէ խումբ, բայց համենայն դեպս կա պետական արարողակարգ, որի անգամ ձեւական պահպանումը այլեւս օրակարգային չէ:

Միայն թե, վերստին հարց է առաջանում, թե հարկատուն ինչու՞ պետք է տարեկան 1,5 միլիարդ դրամից ավելի փող տրամադրի նախագահի ինստիտուտ պահելու համար, երբ կարելի է գտնել այդ փողի հանրօգուտ ծախսի բազում ուղղություններ:

Ի դեպ, ցեղասպանության հուշահամալիրում պետական արարողակարգի ստատուսի իջեցման այլ դրվագի ես անդրադարձել էի տելեգրամյան իմ ալիքում, ընդ որում դեռեւս 2024 թվականից»:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի ժամանել է Մոսկվա՝ նախապես չհայտարարված բանակցություններ անցկացնելու նպատակով․ գրում է BBC-ն՝ հղում անելով իր ամերիկյան գործընկերին։ Հաղորդվում է, որ Ռեթքլիֆը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել...

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհից դիմորդների համար վիզայի հարցազրույցների նշանակումը, հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ գերատեսչությունը ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում...

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օգոստոսի 26-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո...

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Համաձայնագրի մանրամասները կհայտարարվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Հաղորդվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժի երաշխիքների...

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանը անդամակցելու մտադրության մասին և միաժամանակ օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները, ցինիկ է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր...