Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն. Եզրաս Սրբազան

24 Ապրիլի, 2026

Ապրիլի 24-ն Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին մարդաշատ էր։ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ կատարվեց՝ աղոթական ներկայությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ և  կրոնական այլ կազմակերպությունների  ներկայացուցիչների։ Արարողությանը ներկա էին նաև ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, պետական այրեր, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ մտավորականներ ու ազգային բարերարներ։

Արարողության ավարտին Եզրաս սրբազանն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Եղեռնի 111-ամյակի առիթով։ «Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որն ուղղված է ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը»,-ասվում էր ուղերձում։

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են աշխարհի շատ երկրներ, այդ թվում Ռուսաստանը՝ 1995 թվականին։ Հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին Պետդումայում ընդունված հռչակագրով  Ռուսաստանը մեկ անգամ ևս վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս մասին էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որն ընթերցվեց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում։ «Մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել»,- ասվում էր նախագահի ուղերձում։

Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին հայտարարությունները, որոնք կատարում են պետությունների ղեկավարները, օտարազգի մտավորականներն ու պատմաբանները,  կարևոր ուղերձներ են Թուրքիային՝ առերեսվելու սեփական պատմությանը, ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Սակայն Օսմանյան կայսրության իրավահաջորդը` ներկայիս Թուրքիան, շարունակում է ոչ միայն ժխտել Ցեղասպանության փաստը, այլև դիվանագիտական ճնշումներ կիրառել այդ ոճիրը  դատապարտող երկրների նկատմամբ։ Արարողության ավարտին հյուրերը Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհեցին։ Ռուս լրագրողի այն հարցին, թե ինչ խոհուրդ ունի ապրիլի 24-ը հայերի համար, Եզրաս սրբազանը պատասխանեց՝ «Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն»:

Ապրիլի 24-ին Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ գործուն են հայկական եկեղեցիներ, նույնպես  կատարվեց բարեխոսական կարգ, մարդիկ ծաղիկներ խոնարհեցին, բազմապիսի միջոցառումներ ու հիշատակի երեկոներ անցկացվեցին:

Մոսկվայի «Տապան» թանգարանում հայ ուսանողները կազմակերպել էին  «Սերունդների հիշողությունը» խորագրով գիտաժողով, որտեղ տարբեր բուհերի ներկայացուցիչներ  Եղեռնի մասին շուրջ 40 զեկույց ներկայացրին։

Նմանատիպ նյութեր

«Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է իր պայքարը․ հայտարարություն

«Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է իր պայքարը․ հայտարարություն

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջնական զեկույցը հաստատում է այն խնդիրների լրջությունը, որոնց մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բարձրաձայնել էր ընտրական գործընթացի...

Փաշինյանի հրահանգով այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից․ Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-ում

Փաշինյանի հրահանգով այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից․ Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-ում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի  ելույթը՝  ԵԽԽՎ-ում․ «Վեհաժողովի հարգարժան անդամներ, Մենք հաճախ ընտրություններն անվանում ենք ժողովրդավարության հիմնաքար, սակայն դրանց հավերժական արժեքը հնարավորությունների հավասարությունն է՝ այն...

Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել․ Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել․ Ամստերդամը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Թվում էր՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին քննարկումների էջն արդեն փակվում է։ Ընտրական գործընթացի ընթացքում բարձրաձայնված խախտումները, ճնշումների մասին ահազանգերն ու իրավական հարցադրումները աստիճանաբար դուրս էին մղվում հանրային...

Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

ՀՀ ֆինանսների նախկին նախագահ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ 71-ամյա Գագիկ Խաչատրյանի ապօրինի կալանավորման որոշումը 27 օր անց դեռևս չի տրամադրվել ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա պաշտպանական թիմին։ Պաշտպանական թիմը սա գնահատում է որպես Մարդու իրավունքների եվրոպական...

Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է նոր ԱԷԿ-ի և փոքր ու միջին հզորության էներգաբլոկների կառուցման տարբերակներ

Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է նոր ԱԷԿ-ի և փոքր ու միջին հզորության էներգաբլոկների կառուցման տարբերակներ

Ռուսական «Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկում է նոր ատոմակայանի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման տարբերակներ։ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանում ներկայացրել է նոր ԱԷԿ-ի կառուցման առաջարկներն ու դրանց իրականացման հնարավոր...