Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել. Գևորգ Դանիելյան

24 Ապրիլի, 2026

Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ուստի կարիք չկա քննարկել ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի հետադարձ ուժի հարցը, քանզի 1948 թվականից առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն հայության պարագայում ավելի նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է, այն է՝ իսպառ ոչնչացնել հայի ինքնության բոլոր հենասյունները՝ Ազգային Եկեղեցին, մշակույթը, պատմությունը, որպեսզի անարգել յուրացնեն հայության պատմական տարածքները և ողջ քաղաքակրթական արժեհամակարգը։ Իսկ այն, ինչ հնարավոր չէ լինում յուրացնել, բարբարոսաբար ոչնչացնում են։ Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ուստի կարիք չկա քննարկել ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի հետադարձ ուժի հարցը, քանզի 1948 թվականից առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ։

Հ.Գ. Երբ հարց է հնչեցվում, թե ինչո՞ւ չեն արձագանքում հենց այս պահին Արցախում հայության պատմամշակութային սրբավայրերի ոչնչացման փաստերին, շրջանցելով Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասի հիմնադրույթները, պատասխանում են, թե դա այլ պետության տարածքում է և իբր հայելային դրսևորում է։ Դեռ մի կողմ թողնենք, որ այդ բարբարոսությանը ոչինչ համարժեք տեղի չի ունենում Հայաստանում, իսկ եթե անհարկի պետք է շահարկենք «հայելային» շահերի կեղծ օրակարգը, ապա դրա վերջը այդպես էլ չենք տեսնելու, ադրբեջանական կողմը միշտ մի «լրջագույն» կեղծիք կհորինի։ Ընդ որում՝ նույն այդ քաղաքական ուժը Հայոց Կաթողիկոսին հրաժարական պարտադրելը արձանագրել է որպես նախընտրական քաղաքական ծրագիր, մոռանալով ոչ միայն Սահմանադրությունը, այլև այն, որ խոսքը ոչ թե հայաստանյան ընտրողների, այլ համայն հայության (որի շուրջ 2/3-րդը սփյուռքում է) կողմից ընտրված հոգևոր առաջնորդի մասին է։

Թեպետ՝ վստահ եմ, որ անգամ հայաստանյան ընտրողները արդեն խորքային պատկերացում ունեն, թե ինչ է իրականում տեղի ունենում, անհեռատեսորեն ում ձգտումներին և վերջնական ինչ նպատակներին են ամեն գնով փորձում հագուրդ տալ»։

Նմանատիպ նյութեր

Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

Սա՛ է Փաշինյանի երազած Հայաստանը, որտեղ զոհերի մայրերի, կանանց ողբը պետք է խլանա աղմուկի մեջ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի տարելիցին մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության եթերում, պարզապես սրբապղծություն էր։ Այն պահին, երբ մեր հերոս նահատակների հարազատները Եռաբլուրում սգում էին իրենց վիշտը,...

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Սցենարիստ, գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի խափանման միջոցի հարցով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության քննությունը դատարանում ավարտվեց։ Դատավոր Վահագն Մելիքյանը, ում մակագրվել էր Վահրամ Սահակյանի գործը, հրապարակեց վճիռը․ Սահակյանի նկատմամբ սահմանվեց վարչական...

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի. Արամ Վարդևանյան

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»,-ֆեյսբուքյան տեսանյութին ուղեկցող...