Մեր նահատակների զոհողությունը պարտավորեցնում է հզորացնել հայոց պետությունը․ Կաթողիկոս

24 Ապրիլի, 2026

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
​Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։

Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։

Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։

Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ. ամեն:

Նմանատիպ նյութեր

Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի հնարավորության մասին

Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեսնում է Իրանի՝ խաղաղություն հաստատելու ցանկությունը, բայց ցանկանում է երաշխիքներ, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ «Նրանք ցանկանում են գործարք։ Գիտեք, նրանք պետք է գործարք կնքեն, բայց մեզ...

Մենք երբեք չենք հավատալու Փաշինյան-Ալիև տանդեմի ձևակերպած «ազնիվ խոսքին»․ Աննա Գրիգորյան

  «Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել։ Ինքը հարց է տալիս, ինքը չի պնդում, ասում է՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա է վերջին նախապայմանը, որովհետև կարող է պարզվել՝ անկլավների նախապայման կա, որ վերադարձի պայման կա...

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․  Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․ Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս: Այս մասին ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը: «Մենք սա դիտարկում ենք նաև...

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները՝ միաժամանակ իրականացնելով նաև բացատրական աշխատանքներ։...

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8–9-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նա կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է...