Միացյալ Նահանգները որևէ հետաքրքրություն չունի Իրանի հետ հրադադարի երկարաձգման հարցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դե, ես չեմ ուզում դա անել», – ասել է նա CNBC-ի ուղիղ եթերում՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք պատրաստ է երկարաձգել Իրանի հետ հրադադարը Վաշինգտոնի և Թեհրանի միջև արդյունավետ երկկողմ բանակցությունների դեպքում։




