«Ուժեղ Հայաստանն» ու «Ապրելու երկիրը» հուշագիր են ստորագրել

21 Ապրիլի, 2026

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք, նշված է «Ապրելու երկիր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական,
կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր»
կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
Համագործակցության հիմքում ընկած է՝
• Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը,
• Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման,
• Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն,
• Պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին։ Նշենք, որ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը պետք է գործեր մինչև օգոստոսի 21-ը։ Նոր գործարքներն արգելված են հուլիսի 7-ից, հները կարելի է ավարտել մինչեւ հուլիսի 17-ը,...

Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»։ Ընկերությունը պարզաբանում է՝ Դիլիջանում գիշերը գրանցված հորդառատ անձրևի, եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է...

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ...

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը, այլ միջոցներ կձեռնարկի իր սեփական անվտանգության համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք օգտագործել միայն այն դեպքում, եթե իր գոյությունը սպառնալիքի...

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշումն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը՝ մերժելով քաղաքական ուժերի դիմումները։ Որոշման ամբողջական տարբերակը՝...