Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել իր թիմակիցներին. «Հրապարակ»

21 Ապրիլի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեեւ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանից պետական ապարատին եւ իր թիմակիցներին հրահանգ էր իջեցվել հուժկու ավտոերթ, ապա եւ՝ Գյումրիում համերգ-հանրահավաք կազմակերպելու մասին, սակայն իշխանության մեր աղբյուրները պատմում են, որ ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել պատասխանատուների վրա։

Հատկապես, զայրացել է նրանից, որ Գյումրուց եւ հարակից համայնքներից գրեթե մարդ չի մասնակցել միջոցառմանը: Լավագույն հաշվարկներով՝ 100-200 տեղացի է եղել, ամբողջ բազմությունը Երեւանից իր հետ գնացածներն ու մարզպետների հավաքագրած մարդիկ են եղել։

Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո Փաշինյանը եւ ՔՊ ակտիվը հավաքվել են «Յաղլա» սրճարանում կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «յաղլանոցում», եւ բուռն քննարկում է եղել:

Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել թիմակիցներին եւ մանավանդ Գյումրու ներկայացուցիչներին: Ամենից շատ բաժին է հասել Սարիկ Մինասյանին, որ գոնե մի հազար մարդ չի կարողացել հավաքել: Ասել է, որ հրապարակում գտնվողներին ինքը դեմքով ճանաչում է` իր մշտական ուղեկիցներն են, որ տարբեր միջոցառումներին լինում են, «դուք մի մարդ չեք կարողացել բերել»։

Սարիկին էլ նախատել է՝ Գյումրու ՀԷՑ-ի մասնաճյուղը դրել ենք «տակդ», չես կարողանում մարդ բերել։ Ասում են` այս խոսակցությունից «մեր Սարիկն» այնքան է վատացել, որ դրանից հետո է Ֆեյսբուքում բաց տեքստով հայհոյանք է գրել իրենց քննադատող քաղաքացու հասցեին»:

Նմանատիպ նյութեր

Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ դադարի հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ. Մեդվեդև

Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ դադարի հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ. Մեդվեդև

Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, եթե երկիրը դադարի իր համար հետաքրքրություն ներկայացնել որպես գործիք «Ռուսաստանի դեմ», РИА Новости-ի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը շահագրգռված...

Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողի բերման ենթարկման նման կադրեր մենք չտեսանք. Քրիստինե Վարդանյան

Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողի բերման ենթարկման նման կադրեր մենք չտեսանք. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Փարաքարի համայնքապետի սպանության մեջ կասկածվողի բերման ենթարկման նման կադրեր մենք չտեսանք: Անչափահաս երեխաների նկատմամբ ոտնձգություն անելու մեջ կասկածվողների նման բերման ենթարկման կադրեր մենք չտեսանք:...

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցը նավագնացության համար կբացեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները և դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն...

TRIPP-ը պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով. ԱՄՆ

TRIPP-ը պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով. ԱՄՆ

Անցած մեկ տարվա ընթացքում գրանցվել է զգալի առաջընթաց Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու (TRIPP) իրականացման գործում, հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կառլոնը։ «Անցած տարվա ընթացքում մենք տեսել ենք զգալի առաջընթաց TRIPP-ի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 8-13-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում,...