Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ․ Լիլիթ Գալստյան

18 Ապրիլի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկների առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարեց, թե 60 տարի Ցեղասպանության հուշահամալիրը «ոչ մեկ» չի վերանորոգել։
Ցավալի է, որ այդ սուտը կուլ է տալիս և չի փորձում խմբագրել հուշարձանի համահեղինակ, զրույցին ներկա Սաշուր Քալաշյանը։
Ցավալի է, որ սուտն իր «այո»-ով հաստատում է նաև նախարար Անդրեասյանը, ով ի պաշտոնե պետք է, որ իմանար համապետական նշանակության հուշարձանի նորոգման պատմությունը։ Բայց լռելն ավելի շահեկան է․․․Համ էլ սուտն այս վարչախմբի մրցակցային առավելությունն է․ ստել, ուրանալ ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․․․
Իսկ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմության 60 տարիներին մի քանի անգամ է նորոգվել և բարեկարգվել։
Հուշահամալիրը հիմնանորոգվել է 2003-ին, Ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում՝ ԼԻՆՍԻ հիմնադրամի միջոցներով։ Փոխվել են քարեր, հիմնովին արդիականացվել է բունկերը, ավազե շիթով ամբողջությամբ մաքրվել է հուշարձանը, հիմնովին փոխվել է ոռոգման ցանցը և նոր լուսավորություն է մոնտաժվել, փոխվել են եզրաքարերը, իրականացվել է լայնածավալ ծառատունկ, տեղադրվել է ձայնային հեռարձակման ցանց, վերանորոգվել են աստիճաններ, փոխվել է քայլուղին։
Ի դեպ, 22 տարի առաջ, ի տարբերության ներա վերանորոգման խայտառակ ընթացքին, Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացված հուշահամալիրի վերանորոգման ընթացքում պահպանվել են բոլոր, այդ թվում՝ քաղաքաշինական, ճարտարապետական, և պատմամշակութային ընթացակարգերը։
Հուշահամալիրը վերանորոգվել է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, երբ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական օրակարգի մաս էր և աշխարհի 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ պիտի այցելեին Հուշահամալիր՝ խնկարկելու զոհերի հիշատակն ու դատապարտելու Ցեղասպանություն անանց հանցագործությունը։
1995 թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 80-ամյա տարելիցի շրջանակում բացվել է Հայոց Ցեղասպանության թագարան-ինստիտուտը՝ կազմելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի չորրորդ բաղկացուցիչ մասը։
Եվ ի տարբերություն ձեր վարչախմբի, նախորդ և ոչ մի վարչախումբ չի վախեցել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման և խնդրի միջազգայնացման օրակարգերից և չի ենթարկվել մեր անցյալն ու հիշողությունն ուրանալու թուրքական պարտադրանքին, անգամ Խորհրդային ժամանակներում։
Հ․Գ․ Նկարում հուշահամալիրից խնամքով հանված քարերն են, որոնք հուշարձանը ամրացնելուց ու ջրամեկուսացումից հետո կրկին տեղադրվել են։
Հ․Գ․ Հունիսի 7-ից հետո շատ բան կա անելու։ Բայց նախ ԱՄՈԹ-ը վերադարձնել քաղաքականություն և իշխանություն»։

Նմանատիպ նյութեր

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

Արցախում վառելիքի պայթյունի զոհերի ընտանիքներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «3 տարի առաջ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքի մոտ տեղակայված վառելիքի պահեստում հուժկու պայթյունի զոհ դարձան 219 մարդ՝ քաղաքացիական անձիք, զինվորականներ, աշխարհաղորայիններ, ուժային կառույցների...

Ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ. ՄԻՊ

Ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ: «Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ...

Հարցվածների 59%-ը Տիգրանաշենը հայկական բնակավայր է համարում և դեմ է Ադրբեջանին հանձնելուն. GALLUP

Հարցվածների 59%-ը Տիգրանաշենը հայկական բնակավայր է համարում և դեմ է Ադրբեջանին հանձնելուն. GALLUP

GALLUP-ի հարցման համաձայն՝ քաղաքացիների մեծ մասը Տիգրանաշենի կարգավիճակի վերաբերյալ այն տեսակետն ունի, որ բնակավայրը հայկական է, և Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն այն փոխանցելու Ադրբեջանին։ Այս մասին սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է...

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի ​​մեկնաբանության համաձայն՝ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ այլ եվրոպական երկրների համար։ «Կասկած չկա, որ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի...

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում. GALLUP

Հարցվածների 53%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ է համարում. GALLUP

1001 հարցված քաղաքացիների ճնշող մասը՝ 54%-ը, պնդում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Այդ մասին հայտնել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ 54%-ից 53%-ը նշել է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ է ՀՀ երկրորդ...