Եթե ՔՊ-ն մնա իշխանության, մեր եկեղեցին է հիմնահատակ քանդվելու է․ Աննա Գրիգորյան 

18 Ապրիլի, 2026

 

Այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություններ են լինելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Վանաձորում բնակիչների հետ հանդիպման ընթացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ես իսկապես չեմ հիշում մեր պատմության որևէ ընտրական փուլ, որտեղ խաղադրույքը այսքան բարձր լինի, որտեղ իսկապես մեր պետականության հարցը քննարկման առարկա դարձած լինի, որտեղ իսկապես մեր հայկական ինքնության պահպանման քննարկումներ գնան, Արարատի մասին քննարկում գնա, Արարատին նայել-չնայելու մասին քննարկում լինի, մենք իսկապես որևէ շրջափուլում ընտրական, ընտրական որևէ գործընթացի ժամանակ նման հարցեր չենք քննարկել, բայց ցավոք  այսօր հասել ենք մի հանգրվանի, որտեղ ինքնությունն է հարցականի տակ դրված, մեր պատմության վերանայումն է հարցականի տակ դրված։ Հետևաբար, իսկապես,  իրավացիորեն ասում ենք, որ սա ճակատագրական ընտրություններ են։

Դուք գիտեք, որ վերջերս բավականին հաճախ մի կուսակցություն, որ ամենաշատ պատերազմն է բերել մեր ժողովրդին, խոսում է, որ եթե հանկարծ իրենք չընտրվեն, կարող է պատերազմ լինի: Պատերազմի միագլուխ կուսակցություն ՔՊ-ն համարձակվում է որևէ այլ ուժի մեղադրել պատերազմ լինելու մեջ, ինչը ուղղակի եզակի ցինիզմ է, հատկապես մեր ուժին, ում առաջնորդի ժամանակահատվածում, պարոն նախագահի առաջնորդության ժամանակահատվածում ընդհանրապես պատերազմներ չեն եղել»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ...

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային...

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն...

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, քանի որ դրանք թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը հիշեցրել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն...