Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր

16 Ապրիլի, 2026

ՔՊ նախընտրական ցուցակը ArmLur.am-ը ուսումնասիրելով պարզել է, որ 101-րդ հորիզոնականում ընդգրկված է Արազ Պապիկյանը։

Վերջինս զբաղեցնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որը ստանձնել է 2020 թվականի փետրվարի 21-ին։ Միաժամանակ նա հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։

Պաշտոնյայի 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա ունի համատեղ սեփականությամբ հողամաս Լոռու մարզի Բերդ համայնքում, որը ձեռք է բերվել դեռևս 1991 թվականին։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 150 հազար դրամ։ Նույն տարում աշխատանքի վարձատրությունից ստացել է 11 միլիոն 809 հազար 182 դրամ եկամուտ։ 

2023 թվականի հայտարարագրով Պապիկյանի բանկային հաշիվներին առկա է եղել 849 հազար 189 դրամ, կանխիկ դրամը կազմել է 450 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 11 միլիոն 963 հազար 345 դրամ։
2022 թվականին նրա բանկային հաշիվներում եղել է 2 միլիոն 457 հազար 435 դրամ, կանխիկ դրամը՝ 1 միլիոն 350 հազար դրամ։ Նույն տարում նա ստացել է 11 միլիոն 373 հազար 640 դրամ աշխատավարձ և 355 հազար 250 դրամ կենսաթոշակ, ընդհանուր եկամուտը կազմելով 11 միլիոն 728 հազար 890 դրամ։

Ավելի վաղ՝ 2021 թվականի հայտարարագրում, Պապիկյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 700 հազար դրամ, ունեցել է նաև 10 հազար դրամ էլեկտրոնային միջոցներ և 40 հազար դրամ կանխիկ գումար։

Նմանատիպ նյութեր

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի բնակավայրից դեպի Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա...

Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն․ «Կարճ ասած»

  Նախ ուզում եմ վերհիշենք 6 տարի առաջ այս օրվա իրադարձությունները։ 44-օրյա պատերազմի 6-րդ օրն էր։ Թշնամին հրթիռակոծեց Ստեփանակերտը, Հադրութը։ Հայաստանի իշխանության՝ այդ օրը հայտնած տեղեկություններից երևի ամենաճիշտը դա...

Կրակոցներից հետո աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ․ ՆԳՆ

Կրակոցներից հետո աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ․ ՆԳՆ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, ԲԿ-իցահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։ ▫️Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության...

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում...

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի...