Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացին․ Արամ Վարդևանյան

14 Ապրիլի, 2026

 

2026 թվականի ապրիլի 15-ին ժամը 10:30-ին ունենալու ենք դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում-միջնորդություն հասցեագրված պատվարժան դատարան դատավոր Դոլմազյանին առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա խափանման միջոցի հարցը: Բացահայտեմ նաև պատճառաբանումը: Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից:

2026 թվականի ապրիլի 21-ին «ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ձեր վերանորոգած մանկապարտեզում ձեր բոցաշունչ տոնով, որ գոռանք ծեփոնները կթափվի մեր գլխին․ Մեսրոպ Մանուկյան

  «Երևան քաղաքում, ժողովո՛ւրդ, վերջին չորս տարին (հատուկ ՔՊ-ական գործընկերների համար եմ ասում) բյուջեով բերում են, ներկայացնում են մոտավորապես 15 հատ մանկապարտեզ։ Տիկի՛ն Մանավազյան, ուրեմն չորս տարվա մեջ 10 մանկապարտեզը նույնն է,...

Դուք ռիսկի եք ենթարկում մի ամբողջ սերնդի կրթության որակը․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ բարձրաձայնել, որովհետև դրանք թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ օրենսդրական անհետաձգելի լուծումների կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան»...

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը։ 2023-ից մինչև 2025-ի հունիս ամիսը Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ էր, իսկ 2020–2023 թվականներին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Հովհաննիսյանը փոխարինելու...

Իրանը կվերսկսի Թավրիզ-Երևան ավիաչվերթները

Իրանը կվերսկսի Թավրիզ-Երևան ավիաչվերթները

Թավրիզ–Երևան երթուղու չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո հինգշաբթի օրվանից կվերականգնվեն։ Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից։ Թավրիզում «Աֆթաբ Նյուզ»-ին տված հարցազրույցում Արևելյան Ատրպատականի օդանավակայանների գլխավոր տնօրեն...

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 միլիոն 372,1 հազար դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,09%-ը։ Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ...