Թրամփն ակնարկել է, որ կարող է դիմել Իրանի ծովային շրջափակմանը. սա խելագար ծրագիր է․ Արմեն Այվազյան

12 Ապրիլի, 2026

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է․ Իսլամաբադում 21 ժամ տևած ԱՄՆ–Իրան բանակցություններից հետո դրանք ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերադարձել է ԱՄՆ՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունել ամերիկյան պահանջները։
Իրանի արտգործնախարարության տվյալներով՝ որոշ կետերում գրանցվել է առաջընթաց, սակայն երեք կետ մնացել է չլուծված։ Թեև դրանք չեն նշվել, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է՝
1. Հորմուզի նեղուցին, որը վերահսկում են իրանցիները, և որի անվերապահ բացումն են պահանջում ամերիկացիները,
2. Իրանի միջուկային ծրագրին, որը ամերիկացիները ցանկանում են ոչ միայն փակել կամ կտրուկ սահմանափակել, այլև առգրավել Իրանում առկա մոտավորապես 400 կգ հարստացված ուրանը,
3. Լիբանանում հրադադարի հաստատմանը, որը նախապես հայտարարվել էր որպես ԱՄՆ/Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մաս, սակայն խախտվել էր իսրայելացիների կողմից։ Ուստի Իրանը պահանջում է անմիջապես ընդգրկել Լիբանանը հրադադարի շրջանակում։
Այժմ հարցն այն է, թե ի՞նչ կլինի բանակցությունների այսօրվա ձախողումից հետո՝ կվերսկսվի արդյո՞ք պատերազմը, թե՞ ոչ։
Համաշխարհային տնտեսությունը ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած այս պատերազմից արդեն իսկ ստացել է այնպիսի ուժգին հարված, որ մեկ-երկու շաբաթ ևս պատերազմական գործողությունների շարունակման դեպքում կարող է հայտնվել աննախադեպ դեպրեսիայի մեջ։ Գրեթե բոլոր պետությունները շահագրգռված են, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ոչ թե բավարարվի սոսկ խարխուլ հրադադարով, այլ վերջակետ դնի պատերազմական գործողություններին և որևէ համաձայնության հասնի Իրանի հետ։ Դժգոհությունն այս պատերազմից մեծ է նաև Միացյալ Նահանգներում, որտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում սպառողական գները, հատկապես՝ վառելիքինը, զգալիորեն բարձրացել են։ Այս ամենը քաղաքականապես թանկ է նստելու Դ. Թրամփի և Հանրապետական կուսակցության վրա այս տարվա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում։
Հետևաբար, նույն թափով պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, եթե միայն գլոբալիստների նպատակը համաշխարհային տնտեսության փլուզումը չէ։ Ուստի բանակցությունները կարող են շարունակվել այլ ձևաչափերով՝ մինչև կրկին ավելի բարձր մակարդակով վերսկսվելը։
Դիմանալով ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակմանը, ցավոտ հակահարվածներ հասցնելով իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին և, ամենակարևորը, ամբողջական վերահսկողություն հաստատելով Հորմուզի նեղուցի վրա՝ Իրանն այսօր գտնվում է շատ ավելի ուժեղ դիրքերում, քան մինչև պատերազմի սկսվելը։
Հ.գ. Քիչ առաջ Դ. Թրամփն ակնարկել է, որ կարող է դիմել Իրանի ծովային շրջափակմանը։ Սակայն սա էլ մի նոր խելագար ծրագիր է, որի արդյունքում Հորմուզի նեղուցը կփակվի առավել խիստ, քան մինչ այժմ, և, ըստ այդմ, իրավիճակից ելք համարվել չի կարող։

Նմանատիպ նյութեր

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նա սրտի կաթված է ստացել: Այս մասին հայտնում է «Արմատ մեդիան»: Հիշեցնենք՝ ս.թ.-ի հոկտեմբերի 21-ին դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավանի համայնքապետի...

Զինվորի մահվան դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել. Քննչական կոմիտե

Զինվորի մահվան դեպքով 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել. Քննչական կոմիտե

Հոկտեմբերի 31-ին հրազենային վնասվածքով հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահվան գործով երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ երկուսի...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկի 110/5 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Միքայել Ս.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Հովսեփ Դ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի...

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն բանակցություններին չի մասնակցի. Politico

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն բանակցություններին չի մասնակցի. Politico

Եվրոպական պատվիրակությունը կժամանի Աբու Դաբի, սակայն հիմնական բանակցություններին չի մասնակցի։ Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ գրում է Politico-ն: Այս մասին պարբերականին հայտնել է գերմանացի անանուն պաշտոնյան։ Նրա խոսքով՝ քննարկումների առաջընթացին զուգահեռ կորոշվի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։ Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Տրանսպորտային...