Այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքներին, համախմբան երազանքին ու մեր երազանքը իրականացնողը ու այս աշխարհի ամբողջ փառքը մեր Աստծուն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Իմ ժողովուրդ, բազմակի անգամ հավատացած և հավատը կորցրած ժողովուրդ, ես գիտեմ, թե ինչն է քեզ հետ պահում հավատալուդ մեր ապագա հաջողություններին: Քեզ խոսք են տվել բազմաթիվ անգամներ, որ ունենալու ենք ամեն ինչ, բայց չեն կատարել ադ խոստումը: Բազմաթիվ անգամներ։ Երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով արել են քայլեր, որը թուլացրել է մեր երկիրը: Քեզ թուլություն չի սազում, հայ ազգ: Չենք համակերպվելու:
Պատմական ամեն շրջան, երբ հույսը սկսել է խամրել, երբ մտածել ենք՝ էլ ելք չկա, ճակատագիրը մեր ժողովուրդի որդիներից ընտրել է և նրանց նետել է ասպարեզ, որ փոխեն ընթացքը, ուղղեն մեջքը մեր երկրի և շարունակեն մեր հազարավոր տարիներ ձգվող անկասելի ընթացքը: 10 ամիս առաջ, այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Էջմիածնի Մայր Տաճար, ես ենթադրել անգամ չէի կարող, որ այսօր կարող ենք այստեղ միասին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ լինել և ազդարարել երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը»,- նշեց նա:
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...
Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական...
Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...
Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...
Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...