Անհասկանալի է, թե ինչպես է մարդասպանը դատարան բերվել զինված, առանց ձեռնաշղթաների և ճաղավանդակի. սպանվածի եղբայր

7 Ապրիլի, 2026

Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը Արսեն Զեյնալյանը դիմել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին և  գրում է.

«2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում ամենադաժան ձևով սպանվեց մեր եղբայրը՝ Սարգիս Արմենի Զեյնալյանը։ Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն մարդասպան երկու եղբայրները, մինչդեռ սպանության մյուս կազմակերպիչները շարունակում են ազատ շրջել՝ առանց պատասխանատվության։

Ապրիլի 1-ին կայացած առաջին դատական նիստում մարդասպանին բերում են առանց ձեռնաշղթաների և առանց ճաղավանդակի՝ այն դեպքում, երբ խոսքը մի անձի մասին է, որը երկրորդ անգամ է նման ոճրագործություն կատարում։ Դատարանի դահլիճում, բնականաբար օգտվելով իրեն ընձեռված ազատություններից, նա իրեն թույլ է տալիս սադրիչ և ցինիկ վարքագիծ, փորձում է վիրավորել սգակիր հարազատներիս։ Երբ հորեղբայրս արձագանքում է, նա հանում է ծակող ինչ-որ իր և նետում նրա ուղղությամբ՝ վնասելով ոստիկանին։ Բայց արդյունքում կալանավորվում է իմ հորեղբայրը՝ Կարեն Սարգիսի Զեյնալյանը և ևս 2 անձ, նրանց նկատմամբ ընտրվում է 2 ամիս կալանք։ Սա ի՞նչ արդարադատություն է։ Ինչպե՞ս կարող է մեղմ ասած վտանգավոր հանցագործը ազատ շարժվել դատարանում, սպառնալ մարդկանց կյանքին, իսկ տուժող կողմը՝ հայտնվել կալանքի տակ։ Եթե սա է արդարադատությունը, ապա մենք լուրջ հարց ունենք՝ ի՞նչ է իրական արդարությունը և ո՞ւմ համար է այն։ Հարգելի տիկին Սրբուհի Գալյան, բարձր գնահատելով Ձեր աշխատանքը, բայց անհասկանալի է, թե ինչպես է մարդասպանը դատարան բերվել զինված, առանց ձեռնաշղթաների և ճաղավանդակի։

Հուսով եմ Ձեր միջամտությամբ կտրվի գնահատական այս ամենին և նման դեպքերը կբացառվեն գոնե հետագայում»։

Նմանատիպ նյութեր

Ամեն օր դեպի վատն է գնում, շատ լարված վիճակ է, մեր հայերն են տուժում․ Հարցում

  «Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ արդյո՞ք ժողովրդի։ Դուք ի՞նչ դրական բան եք տեսնում, որ Ռուսաստանի հետ հայերի հարաբերությունները վատ լինեն»,- այս հարցն է տրվել Աբովյանի...

Գնաճը շարունակվում է. որ ապրանքներն են կրկին թանկանալու. «Փաստ»

Գնաճը շարունակվում է. որ ապրանքներն են կրկին թանկանալու. «Փաստ»

Գնաճը շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների տնտեսությունների կարևոր մարտահրավերներից մեկը։ Թեև որոշ շուկաներում գնաճի տեմպերը նվազել են, տնտեսագետները նշում են, որ մի շարք ապրանքների գները կարող են առաջիկա ամիսներին կրկին աճել՝ պայմանավորված համաշխարհային...

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա հայտնեց, որ այս պահին ԲՀԿ առաջնորդի տան քննչական գործողությունները շարունակվում են, թե ինչ են փնտրում իրավապահները՝ փաստաբանը չմանարամասնեց, քանի որ...

Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի...

«Հայկական ժամանակ» կամ «Civic» կմտնե՞ն, դռները կկապարակնքե՞ն․ Նելլի Ավետիսյանը՝ Փաշինյանին

  Խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր՝ հուլիսի 6-ին Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները: Հունիսի 5-ից Armat Media-ի խմբագրության դռները...