Հարվածները «Բուշեր» ԱԷԿ-ին կարող են մահացու հետևանքներ ունենալ ծոցի երկրների համար․ Արաղչի

4 Ապրիլի, 2026

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները  կարող են տուժել ռադիոակտիվ աղտոտումից, եթե շարունակվեն ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածները Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի ուղղությամբ: Այդ մասին նա հայտնել է ապրիլի 4-ին։

«Իսրայելը և ԱՄՆ-ն արդեն չորս անգամ հարվածել են «Բուշեր» ԱԷԿ-ին: Ռադիոակտիվ նստվածքները կոչնչացնեն  կյանքը ծոցի երկրների մայրաքաղաքներում, ոչ թե Թեհրանում», — գրել է Աարաքչին իր X սոցիալական էջում:

Նախարարը նաև դժգոհություն է հայտնել միջազգային հանրության դիրքորոշումից՝ նշելով, որ արևմտյան երկրները ակտիվ արձագանքում էին, երբ մարտական գործողությունները տեղի էին ունենում Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջակայքում:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) ապրիլի 4-ին հայտնել է, որ ԱՄՆ-ից և Իսրայելից նոր հարված է հասցվել «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքին: Վերալրային պայթյունի  պատճառով վնասվել է ԱԷԿ-ի մի աջակցող շենք, իսկ անվտանգության բաժնի աշխատակիցներից մեկը զոհվել է:

Նույն օրը Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը նշել է, որ ԱԷԿ-ի շուրջ իրավիճակը զարգանում է ամենաանցանկալի  վատ սցենարով, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուշադիր հետևում է իրավիճակին:

Միջազգային Ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին արտահայտել է խորը մտահոգություն ԱԷԿ-ի տարածքի ուղղությամբ նոր գնդակոծության կապակցությամբ և կրկին կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել զինված զսպվածություն, որպեսզի բացառվի քիմիական կամ միջուկային աղետ:

Նմանատիպ նյութեր

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, կանգառներում կուտակումներ, անվերջանալի խցանումներ․ սա այն իրականությունն է, որին ամեն օր բախվում են երևանցիները, նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Եվ այս պայմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը...

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...