Պարզվել է Չարենցավանի դատարանում 24 քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը

2 Ապրիլի, 2026

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարանում դատական նիստի ընդմիջման ժամանակ խմբակային խուլիգանություն և ծեծկռտուք կատարողների ինքնությունը։

«Պարզվել է, որ ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել  Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա Հայկ Պողոսյանը, Գառնի գյուղի բնակիչ 57-ամյա Ռոբերտ Պետրոսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Սերոբ Ղազարյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 56-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 50-ամյա Արմեն Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Տարոն Ենգիբարյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա Էմիլ Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Նարեկ Աբաջյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Զեյնալյանը, Երևանի բնակիչ 27-ամյա Էդիկ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 45-ամյա Հովհաննես Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Գրիգոր Սարգսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Աշոտ Հարությունյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Հարություն Սարգսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 26-ամյա Արման Մուրադյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Իսրայել Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Հովհաննես Մկրտչյանը, Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ումուրշատյանը, Երևանի բնակիչ 22-ամյա Մեսրոպ Սահակյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Հովհաննիսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 38-ամյա Հայկ Պողոսյանը և Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Զավեն Թովմասյանը։ Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 162-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։

Ոստիկանության Չարենցավանի բաժին տեղափոխված անձանց մի մասին տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի և Աշտարակի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։ Նախկինում հայտնել էինք, որ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։ Դատական նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել էր իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել էր դատարանի գույքը, տուժել էին նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ էին ստացել»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, այցելել է  Հաղթանակի հուշարձան և ծաղկեպսակ դրել։ Այնուհետև նա շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին և ելույթ ունեցել՝ կրկին հնչեցնելով հակահայկական հայտարարություններ։ Ինչպես հայտնում է APA-ն,...

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել կցորդիչով 6 բեռնատար, 1 մարդատար ավտոմեքենա

Նոյեմբերի 7-ին ժամը 23։07-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով կցորդիչով բեռնատարը չի կարողանում երթևեկել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական...

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։...

Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...

Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը ոստիկանները երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ։ Polsat News-ի...