Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ. Ջևդեթ Յըլմազ

2 Ապրիլի, 2026

Հայաստանի հետ առևտուրը հեշտացնելու նպատակով տարբեր հարթակներում քննարկվում են մաքսային գործընթացներին և լոգիստիկային առնչվող հարցեր։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

«Մաքսային պարզեցված միջանցքը այս ջանքերի կարևոր օրինակներից մեկն է։

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ՝ փոխադարձ վստահության հիման վրա։ Այս շրջանակներում արդեն իսկ կոնկրետ քայլեր են արվել, օրինակ՝ երկաթուղային կապի վերականգնումը, էլեկտրոնային վիզաների ներդրումը և ավիաչվերթների քանակի ավելացումը։ Բացի այդ, առաջընթաց կա այնպիսի նախագծերում, ինչպիսին է Անիի կամրջի վերականգնումը, իսկ ադրբեջանա-հայկական երկխոսության մեջ նկատվող դրական տեղաշարժը նույնպես լավ է անդրադառնում այս գործընթացի վրա։

Ինչպես Թուրքիայի և Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացումը տարածաշրջանում ընթացող խաղաղության և հարաբերությունների կարգավորման ամենակոնկրետ արդյունքներից մեկը կլինի։ Այս ուղղությամբ շարունակվում են տեխնիկական նախապատրաստությունները, և ստեղծվում է անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Ուրախալի է, որ նմանատիպ քայլեր են արվում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացում։ Վերջին շրջանում ձեռնարկված կոնկրետ քայլերի շնորհիվ մենք տեսնում ենք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման արագացում։ Որքան ամրապնդվեն Ադրբեջանի և Հայաստանի կապերը, այնքան ավելի արագ առաջ կգնա մեր երկրի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը», — նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը

Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը

Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել էին ցմահ կամ 20 տարվա ազատազրկման: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նաև լուսանկարներ են հրապարակել դատական նիստից։ Փետրվարի 5-ին...

Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ

Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալների՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնություն և պաշտպանվել բարձր...

Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Լիանա Մանուկյանի օգտին քվեարկել է 57...

Փաշինյանի ավտոշարասյան վարորդը մինչ հիմա պատիժը չի կրել․ իրավապաշտպան

Փաշինյանի ավտոշարասյան վարորդը մինչ հիմա պատիժը չի կրել․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Մարիամ Քանայանը գրում է. «Հիշո՞ւմ եք Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի՝ օգոստոսի 18-ին, դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման…. մինչ այժմ պատիժը չի կրել։ Տուժող կողմը և մեղադրյալի պաշտպանները բողոքներ են...

ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ

ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և...