«Ես պատերազմում, Արցախյան ազատամարտում, ապրիլյան քառօրյայի ժամանակ կորցրել եմ իմ ավագ որդուն՝ Նորայր Հաջիյանին: Ապրիլի 4-ին է զոհվել երեկոյան Թալիշի դիրքերում, իսկ 20 թվականի հոկտեմբերի 6-ին կրսեր որդիս` Երվանդ Հաջիյանն է զոհվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պատերազմում երկու որդիներին կորցրած Միքայել Հաջիյանը։
«Երկու որդի եմ ունեցել, երկուսից էլ զրկվեցի։ Ցավը, իհարկե, խորն է, ինչ-որ տեղ անտանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որովհետև թոռներ ունեմ հանուն նրանց: Հավատացեք, ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, չեմ ողբում: Ընդհակառակը, ում հանդիպում եմ, անմիջապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ, չմտածելով, որ ես էլ իրենց նման միս ու արյուն եմ: Կսկիծը իմ մեջ եմ պահում, բայց իմ ժպիտով փորձում եմ մարդկանց ուրախություն պարգևել, ուրախություն նկարել նաև նրանց դեմքերին:
Տղաները կամավորականներ են եղել, աշխարհազորայիններ են եղել: Ավագ որդիս 16 տարեկանից, մենք դեռ Երևանում էինք այդ ժամանակ ապրում, 16 տարեկանից գնացել է լծվել ազատամարտին: Նա գնացել ու մինչև պատերազմի ավարտը մասնակցել է մարտերին տարբեր ջոկատների կազմում, ապա և պատերազմից հետո մի քանի ամսով դարձյալ իրենց ջոկատին ուղարկել են Թալիշի դիրքերը, որպեսզի նորակոչիկներին սովորեցնեն դիրքապահությունը ու նաև դիրքեր պահեն իրենք, իսկ ամեն լարվածության դեպքում նա համազգեստը միշտ էլ տանն էր պահում պահարանում կախված և հենց լարվածություն էր առաջանում, անմիջապես գնում, գրանցվում էր որպես աշխարհազորային ու առաջին գիծ մեկնում։ Որդիներիցս ոչ մեկն էլ ինձ նախապես չի զգուշացրել, թե գնում ենք կռվի»,- ասաց նա:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։ Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային...
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գոհաբանության տոնի կապակցությամբ այսօր և վաղը չի գործի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Այսօր և վաղը Գոհաբանության տոնի կապակցությամբ դեսպանությունը փակ է»,-նշված է դեսպանության...
Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության էներգետիկայի նախարարների 4-րդ համաժողովում։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ ելույթի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն աջակցել է Չինաստանի Ժողովրդական...
Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունները կառավարությունից արտոնություն կստանա։ Այս մասին գրում է Aysor․am-ը։ Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։...