Պետական ապարատի աշխատակիցների 72 տոկոսը իր ձայնը կտա Քոչարյանին․ եվրոպացիները զարմացած են. Politik.am

1 Ապրիլի, 2026

Politik.am-ը գրում է. Շատերի համար զարմանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, ի հեճուկս հանրային բացասական արձագանքի, պետական համակարգի՝ հատկապես բարձրագույն օղակին, միլիոնավոր պարգևավճարներ հատկացնում։ Սակայն այս, առաջին հայացքից անտրամաբանական, վարքագիծը բավականին հստակ բացատրություն ունի։

Օրերս իշխանական մեր աղբյուրներից մեկը հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց, որոնք ամբողջովին բացում են պատկերը։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախորդ տարի արևմտյան երկրներից մեկի պատվերով Հայաստան է ժամանել մասնագետների խումբ՝ պետական ապարատի աշխատակիցների վերաբերյալ թվային խորքային ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Կատարվել է մանրակրկիտ վերլուծություն, որի համար օգտագործվել է նաև ԱԱԾ-ն տրամադրության տակ եղած տվյալները։

Ուսումնասիրության արդյունքները բավականին խոսուն են եղել․ վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ պետական ապարատի աշխատակիցների մոտ 72 տոկոսը  ընտրության դեպքում կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին։

Այս եզրակացության հիմնական պատճառները եղել են հետևյալը․ Քոչարյանի կառավարման տարիներին համակարգը գործել է կանխատեսելի ռեժիմով, ներսում լարվածություն չի եղել, և աշխատակիցները չեն ունեցել պետության անվտանգության վերաբերյալ լուրջ մտահոգություններ։ Ի տարբերություն այդ շրջանի՝ 2018-ից հետո համակարգում մեծ թվով ՔՊ-ականներ են ներգրավվել, որոնք, ըստ նույն աղբյուրի, հաճախ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին, սակայն գտնվում են ղեկավար դիրքերում՝ ստեղծելով մշտական ճնշում և լարված մթնոլորտ իրենց ենթակաների համար։ Եվ այս ամենին գումարվում է պատերազմի մշտական սպասումը։

Ըստ մեր աղբյուրի՝ հենց այս պատկերը տեսնելուց հետո է իշխանությունը որոշել դիմել պարգևավճարների քաղաքականությանը։ Հաշվարկը պարզ է․ հատկապես ղեկավար կազմին տրամադրվող բազմամիլիոնանոց պարգևավճարները պետք է դառնան լծակ՝ ներքին ազդեցություն գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց հերթին ազդեն համակարգի աշխատակիցների վրա և, ի վերջո, նրանց քաղաքական կողմնորոշումը թեքեն Նիկոլ Փաշինյանի օգտին։

Նմանատիպ նյութեր

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Լավրովն ու Արաղչին կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ ՌԴ...

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Էրդողանը շնորհավորել է եղբայրական Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։ «Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական...

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ալբանիայի Դուրես քազաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի հավաքականի պայքարից մեջ մտավ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ...

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...