Ինչու են Արայիկ Հարությունյանին խաբում ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարները. Երկիր

31 Մարտի, 2026

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Զարուհի Մաթևոսյանին համալսարանում առկա խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Մասնավորապես անդրադարձել էինք շուրջ երկու տարի համալսարանի ռազմավարական ծրագրին չունենալուն:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանձնարարական էր ուղարկել ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարներ Ժաննա Անդրեասյանին և Գևորգ Պապոյանին հարցմանը պատասխանելու նպատակով:

Երկու գերատեսչություններն էլ պատասխանել էին նույն բովանդակությամբ՝

«ՀԱԱՀ ռեկտոր ընտրվել է 2025 թվականի մարտի 19-ին։ Հենց այդ նույն օրը՝ 2025 թվականի մարտի 19-ին, ՀԱԱՀ ՀԽ-ը հաստատել է ՀԱԱՀ ընտրված ռեկտորի կողմից ներկայացված ՀԱԱՀ զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ՀԱԱՀ կանոնադրության 29-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ ՀԱԱՀ ՀԽ հաստատում է ՀԱԱՀ գործունեության տարեկան և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը)։

2025 թվականի մարտին ՀԱԱՀ ներկայիս ռեկտորի ներկայացրած և ՀԱԱՀ ՀԽ հաստատված ՀԱԱՀ զարգացման և բարեփոխումների հայեցակարգի հիման վրա, մշակվել է ՀԱԱՀ 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծ և այն ներկայացվել է ՀԱԱՀ ՀԽ-ի քննարկմանը՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացած նիստում։ Նույն նիստի ընթացքում ՀԱԱՀ ՀԽ-ը որոշել է ծրագրի նախագծում կատարել լրացումներ և այն քննարկել առանձին նիստում։

Մինչ այդ ՀԱԱՀ-ն առաջնորդվում է 2025 թվականի մարտի 19-ին ՀԱԱՀ ՀԽ-ի հաստատած ՀԱԱՀ զարգացման և բարեփոխումների հայեցակարգով»։

Yerkir.am-ը Արայիկ Հարությունյանին է ուղարկել հոգաբարձուների խորհրդի 2025թ. մարտի 19-ի արձանագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ նիստում նման հարց չի քննարկվել ու չի հաստատվել: Ավելին, նման հարց չէր էլ կարող քննարկվել, որովհետև ռեկտորի ընտրության կանոնակարգով հստակ սահմանվում է ռեկտորի ընտրության նիստի օրակարգը, և այլ հարց չէր կարող ներառվել այդ օրակարգում:

Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմ, ապա զանգվածային լրատվության միջոցին ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարությունների կողմից ներկայացվել է իրականությանը չհամապատսխանող տեղեկատվություն:

Yerkir.am-ը դիմել է Արայիկ Հարությունյանին, պարզելու համար, թե որ կառույցը կամ անձն է տրամադրել ապատեղեկատվությունը և արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել է ապատեղեկատվություն տալու համար:

Նմանատիպ նյութեր

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...