«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»

31 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի նախաքարոզարշավյան քարոզարշավը ակամա հիշեցնում է «Մեր բակը» ֆիլմի հայտնի «բանաստեղծությունը». «Իջնում եմ բակ, կանգնած ես դու, մտնում եմ մետրո, նստած ես դու»: Ու խոսքը միայն Փաշինյանի «շարժի» մասին չէ, այլ ՔՊ-ի պաստառները հանրապետությունով մեկ շաղ տալու:

Փողոցների գովազդային վահանակներին, շքամուտքերին, վերելակներում, մի խոսքով՝ որտեղ պատահի փակցրել են «սրտիկով» պաստառներ, որոնք ի ցույց են դնում, թե ինչ հրաշքներ է գործել ՔՊ-ն իր իշխանավարման շրջանում: Չէ, պատերազմում պարտվելու, Արցախը հանձնելու, արցախցիներին անտուն դարձնելու, աղքատությունը խորացնելու, իրենք իրենց ճոխ պարգևավճարներ բաժանելու և այլ «հրաշքների» մասին չէ, այլ ինչ-որ թվերի, որոնք հանրությանը պիտի համոզեն, թե ինչքան լավն են իրենք: Հասկանալի է, պաստառների վրա ՔՊ չկա գրած, որ չստացվի, թե քարոզարշավից առաջ բացահայտ քարոզարշավ են սկսել, բայց դե նախ՝ գլխավոր դերում «սրտիկն» է, երկրորդ՝ գործող իշխանությունների «հրաշքների» մասին են դրանք պատմում: Միայն թե հետաքրքիր է՝ ո՞ւմ փողերով են անում այդ ամենը՝ ՔՊ կուսակցությա՞ն, թե՞ պետբյուջեի, այսինքն՝ հարկատուների:

Ի դեպ, հավելենք, որ սրանով չեն սահմանափակվում: Վերջին շրջանում հաճախակի են դարձել նույնիսկ որոշ բիզնեսների գովազդային վահանակները՝ դարձյալ «սրտիկով»: Դժվար է ասել՝ որքանով են այդ բիզնեսները կապված իշխող ուժի հետ, բայց փաստը մնում է փաստ, որ «սրտիկը» նրանց պարագայում առաջին պլանում է: Ավելին, մեր լրագրողները նկատել են նաև «սրտիկի» լոգոյով (մի քիչ «տարբերվող») նորաբաց տաքսի ծառայություն), որը նույնիսկ բոնուսներ է խոստանում թե՛ վարորդներին, թե՛ ուղևորներին (ասենք՝ առաջին պատվերի դեպքում՝ 25 հազար դրամ): Հետաքրքիր զուգադիպություններ են, ինչ խոսք, եթե, իհարկե, զուգադիպություններ են:

Նմանատիպ նյութեր

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով․ ՆԳՆ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով․ ՆԳՆ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով: Այս մասին իրազեկում են ՆԳՆ-ից: «Նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախագրանցվել haypass.am կայքում և ամրագրել այցելության օրն ու ժամը։...

Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է

Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է

Նոյեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական...

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ՝ ներկայացնելով յոթ պահանջ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկ՝ ներկայացնելով յոթ պահանջ

Իրանը Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ին է փոխանցել իր միջուկային ծրագրին վերաբերող առաջարկություն, որը կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի ներկայացրած յոթ պահանջները։ Այս մասին հինգշաբթի օրը Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։...

Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 4-ին հայտարարված ընդդիմադիր ուժերի ձևաչափը իշխանության կողմից ենթարկվելու է տարբեր թիրախավորումների, որոնցից առանցքայինը լինելու է այդ ուժերի միջև նախկին հակասությունների և տարաձայնությունների շահարկումը։ Նրա խոսքով՝...