Նիկոլ Փաշինյանի՝ փողոցներում շրջելու ընթացքում նրան մոտենում է մի կին, ներկայանում որպես Բաքվի գերությունից վերադարձած Գ. Սուջյանի հորաքույր, շնորհակալություն հայտնում նրան ու պատմում, որ տան խնդիր ունեն։
Պարզվում է, որ այդ կինը որևէ կապ չունի վերադարձած գերու հետ։
«Սիրելի ընկերներ, ինձ ուղարկել են մի նյութ՝ պարզելու՝ արդյոք այնտեղ իմ հորաքույրն է ներկայացված։ Անկեղծ ասած՝ ես չեմ ճանաչում այդ տիկնոջը։ Եվ մի կարևոր հստակեցում՝ իմ անունից ոչ մեկ որևէ հարց թող չփորձի լուծել»,-գրել է Գևորգ Սուջյանը։
Այս միջադեպը հիշեցրեց 2018 թվականի միջադեպի մասին։ Ապրիլի 23-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մի տարեց տղամարդ դիմեց ժողովրդին՝ ներկայանալով, որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ։
Տղամարդը չափազանց հուզիչ ելույթ ունեցավ՝ պատմելով մի «երազ», որում իր մահացած թոռը, իբր, կոչ էր անում իրեն պայքարել ազատության համար և չհանձնվել։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ այս տղամարդը Ռոբերտ Աբաջյանի պապը չէր։






