«5,4 անգամ ավելի ծախսը ոչինչ չի ասում բանակի իրական վիճակի մասին»․ Վահագն Սարոյան

26 Մարտի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊՆ նախարարի երեկվա հայտարարությունը, թե իր օրոք բանակի սպառազինության վրա 5,4 անգամ ավելի ծախս է արվել, մաքուր մանիպուլյացիա է՝ մի քանի շերտով։

Առաջին՝ չի ասվում ամենակարևորը, թե
ի՞նչ տեսակների ու ինչ քանակության ու ծավալի մասին է խոսքը: Հաշվի առնելով կոնֆիդենցիալ հանգամանքն այն կարող էր ասվել անգամներով կամ տոկոսներով: Քանի որ պարզից էլ պարզ է, որ «ավելի շատ փող ծախսելը» դեռևս չի նշանակում «ավելի շատ կամ ավելի լավ զինվել»։
Նախորդ 20 տարիների ընթացքում ձեռք բերված սպառազինության ծավալները այնպիսին էին, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ չեն սպառվել։

Երկրորդը գների գործոնն է: Ինչ նկատի ունեմ.
Նախ և առաջ տարբեր ժամանակահատվածներում նույն կամ համանման սպառազինությունը ձեռք է բերվել տարբեր գներով։ Այսօրվա պայմաններում նույն արդյունքի համար կարող է ծախսվել մի քանի անգամ ավելի գումար։ Այսինքն՝ թվերը համեմատելն առանց գնային կոնտեքստի՝ մարդկանց մոլորեցնելու դասական մեթոդ է։

Շատերն են համամիտ, որ բանակը չի չափվում ծախսված գումարով, այլ ուշադրություն է գրավում այն, թե այդ գումարով ինչ խնդիր ես լուծել, կամ որքանով է ծախսածդ գումարը եղել արդյունավետ: Սպառազինության ընտրությունը համապատասխանե՞լ է արդյոք իրական սպառնալիքներին, ռազմաքաղաքական իրավիճակին և բանակի օպերատիվ կարիքներին։ Եթե ոչ՝ այդ ծախսերը պարզապես թվեր են։

Եվ հետո՝ այս իշխանությունները սեփական հայտարարած «խաղաղության օրակարգի» շրջանակում փաստացի սահմանափակված են ռազմական զարգացման հարցում։ Որովհետև ցանկացած լուրջ վերազինում կարող է դառնալ Ադրբեջանի կողմից քննադատության առարկա։
Այսպիսով՝ 5,4 անգամ ավելի ծախսը ոչինչ չի ասում բանակի իրական վիճակի մասին»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Օգոստոսի 19-20-ի գիշերը և երեկոյան Հանրապետության տարածքում, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։...

Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան

Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքում գրել է․ «Ամբողջ օրը ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. երեխան մորից չի կարող անգամ ծննդյան օրվա շնորհավորանք...

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Հաղորդագրությունը «Նյուզ»-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով. «Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 14․ ԱԺ-ում դեռ հանձնաժողովների նախագահներ են ընտրում

https://www.youtube.com/watch?v=l9VqohhPW4E   Երրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այժմ ընտրում են 12 մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանի մասին երեկ հրապարակած մեր լուրից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, «ցունամի» է արել։ Նա թաղապետ Սուրեն Վարոսյանին ու իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին հրահանգել է սեղմ ժամանակում...