ՀԱ Եկեղեցուն սեփականության իրավունքով հող չի տրամադրի այլևս. ԱԺ-ն ընդունեց փոփոխությունը

25 Մարտի, 2026

Ազգային ժողովը ընդունել է փոփոխություն, որով Հայաստանի Առաքելական եկեղեցուն պետական և համայնքային հողամասերն այլևս անհատույց չեն տրվի եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների կառուցման և սպասարկման համար:

Նախագիծը ներկայացվել է ՏԿԵ նախարարության կողմից և ընդունվել է 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք՝  Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ս.թ. փետրվարի 13-ին հաստատել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների՝ ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված չէ, թե ինչ պատճառով է որոշվել կատարել այդ փոփոխությունները: Սակայն Կառավարության կողմից սահմանված կանոնները չեն տարածվի այն հողերի վրա, որոնք մինչ այժմ փոխանցվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ըստ էության, Կառավարությունն այլևս Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն սեփականության իրավունքով և անհատույց հիմունքներով հող չի տրամադրի:

Նմանատիպ նյութեր

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ...

ԵՊՀ ամբիոնի վարիչը խոշոր չափի կաշառք է պահանջել․ Հակակոռուպցիոն

ԵՊՀ ամբիոնի վարիչը խոշոր չափի կաշառք է պահանջել․ Հակակոռուպցիոն

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք․ այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Օգոստոսի 19-20-ի գիշերը և երեկոյան Հանրապետության տարածքում, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։...

Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան

Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքում գրել է․ «Ամբողջ օրը ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. երեխան մորից չի կարող անգամ ծննդյան օրվա շնորհավորանք...

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ադրբեջանական բանտից

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Հաղորդագրությունը «Նյուզ»-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով. «Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ,...