Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն իր ելույթում նշեց ու շատ խիստ կարևորեց իրենց երդման տեքստին հավատարիմ մնալը: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Այո, պարոն Վարդանյան, շատ կարևոր է, երբ պաշտոնատար անձը իր պաշտոնավարման ընթացքում միշտ հավատարիմ է մնում երդման այն տեքստին, որը տվել է այդ պաշտոնը ստանձնելիս։ Հիշեցնում եմ վարչապետի երդման տեքստը․ «հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները»։ Հիմա սահմանադրություն, հոդված 1, 1995 թվականի հուլիսի 5-ի ՀՀ սահմանադրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, հիմք ընդունելով հայոց պետական հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, իսկ հռչակագրում ֆիքսված է հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Հայկական գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշումը՝ հռչակում է:
Սրանք սահմանադրության մեջ ամրագրված տեքստեր են և երթման տեքստի մեջ հստակ գրված է, որ պետք է վարչապետը մնա հավատարիմ սահմանադրությանը: Իսկ ի՞նչ ունենք այսօր: Այսօր վարչապետը իր ողջ քարոզարշավի, արդեն օրենքից դուրս նախապես սկսած քարոզարշավի, իր ելույթների մեջ արդեն խոսում է սահմանադրության փոփոխության մասին, արդեն խոսում է հռչակագրից այս ձևակերպումները հանելու մասին: Եթե այս ձևակերպումը այդքան կարևոր չլիներ, Ալիևն ամեն Աստծո օր չէր պահանջի այս ձևակերպումը սահմանադրությունից հեռացնելու և Ալիևի ամեն Աստծո օր հնչեցած պահանջը մեր վարչապետը, մեր երկրի վարչապետը ամեն Աստծու օր հայտարարում է, որ այո, Ալիևի պահանջը պետք է կատարվի»,- ասաց նա:
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...
Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...
ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...