Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի

24 Մարտի, 2026

Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ Հաղթող 23 բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը: Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաև ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

Global Finance-ը շեշտում է, որ 2026թ.-ի մրցանակակիր բանկերը բարդ շուկայական պայմաններում կարողացել են արձագանքել իրենց հաճախորդների կարիքներին և արձանագրել տպավորիչ արդյունքներ՝ միաժամանակ հիմք ստեղծելով ապագա հաջողությունների համար։ Ամսագրի գնահատմամբ, հաղթող կազմակերպությունները սակագների և համաշխարհային առևտրի շուրջ շարունակվող անորոշության պայմաններում հմուտ կերպով կառավարել են իրենց ակտիվներն ու պարտավորությունները։

«Աշխարհաքաղաքական անկայունության, աճող ֆինթեք մրցակցության պայմաններում բանկային համակարգը շարունակում է ցուցաբերել դիմադրողականություն», — նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «2026 թվականի «Աշխարհի լավագույն բանկեր» մրցանակաբաշխությունը պարգևատրում է այն հաստատություններին, որոնք լավագույնս կառավարում են իրենց ակտիվներն ու պարտավորությունները՝ միաժամանակ ներդրումներ կատարելով թվային նորարարության և արհեստական ​​բանականության մեջ՝ իրենց հաճախորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար»։

«Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 11-րդ անգամ։

«Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։

Այս ձեռքբերումը փոփոխվող միջավայրում մարդակենտրոնությունը պահպանելու, ինչպես նաև թվային հարթակները զարգացնելու ու տեխնոլոգիական նորարարություններին համընթաց քայլելու մեր հանձնառության ճանաչումն է: Եվս մեկ անգամ Հայաստանի լավագույն բանկ ճանաչվելը մեզ համար շատ պատվաբեր և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող է: Ամերիաբանկը շարունակում է  հավատարիմ մնալ հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ տրամադրելու իր առաքելությանը», — նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Հավելենք, որ Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, 2026թ. մարտի 20-ին արդեն պաշտոնապես միացել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսին։ 2026թ մարտի 23-ին այս փոփոխությունը մտել է ուժի մեջ:

 

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...