Սևան ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ

24 Մարտի, 2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, ով, սակայն, նշված ժամանակահատվածից մինչև 2024 թվականի նոյեմբերն ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և իր աշխատանքային պարտականությունները չի կատարել:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տնօրենը, նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ, վերը նշված անձի՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով ԲԿ-ի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 2.238.745 ՀՀ դրամ գումար:

ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Տնօրենի մտերիմ անձին և ԲԿ-ի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 2.238.745 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    

Նմանատիպ նյութեր

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ  երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն

Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ «Երեք օր է Երևանի քաղաքապետրարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը: ՀՅԴ ՀԵՄ...

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

Իրանը համաձայնում է ամերիկյան կողմի բոլոր պահանջներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ մեծ զիջումների» է գնում Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ «Իրանը շատ մեծ զիջումների է գնում։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է ամերիկացի առաջնորդը ԱՄՆ Կոնգրեսում լրագրողների հետ կարճատև զույցի ժամանակ։...

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը

Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ նախընտրում են այլ սցենար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Պատասխանելով...

Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանում նոր թափով է ակտիվացել պաշտոնական Բաքվի կողմից ամբողջությամբ ուղղորդվող «բնապահպան ակտիվիստների» և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կազմակերպված հակահայկական արշավը: Այս անգամ թիրախում հայաստանյան տնտեսական պոտենցիալի և...

Ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ հունիսի 7-ի ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» տարել է հաղթանակ եւ միանձնյա ձեւավորելու է ապագա կառավարությունը, իշխանական կուլիսներում ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները...