Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ

23 Մարտի, 2026

Մարտի 23-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Քննարկվել է Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով։ Սերգեյ Լավրովը ընդգծել է Իրանի միջուկային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների կատեգորիկ անընդունելիությունը, որոնք ստեղծում են անվտանգության անթույլատրելի ռիսկեր ռուսական անձնակազմի համար և հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Կողմերը փոխադարձ մտահոգություն են հայտնել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից հրահրված հակամարտության վտանգավոր տարածման վերաբերյալ դեպի Կասպից ծովի ավազան։

Ռուսական կողմը նշել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված կողմերի, առաջին հերթին՝ Իրանի օրինական շահերը։ Այս դիրքորոշմամբ Ռուսաստանը կառաջնորդվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ-ում։

Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը Իրանի Իսլամական Հանրապետությանը ցուցաբերվող զգալի դիվանագիտական և այլ աջակցման համար, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարումների։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին փաշինյանական իշխանության «կարկառունները» վերստին սևեռվել են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Առաջին հայացքից, կարծես, ոչ մի նոր բան չկա: Քպական «կարկառունները», այսպես ասենք, հերթական անգամ «փայլատակեցին»...

Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

Նորանշանակ ՄՍԾ պետը․ ով է Արամ Միրիջանյանը և ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեկ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։ ArmLur.am-ն ներկայացնում է, թե ով է ՄՍԾ...

Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»

Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանրային ու փորձագիտական մտքի համար կենսական նշանակություն ունի հասկանալը, թե ինչու հատկապես 2020 թվականին լայնածավալ կերպով սկսվեց Արցախի դեմ ուղղված ռազմական ագրեսիան, և արդյոք այսօր էլ գոյություն ունի՞ իրական հավանականություն, որ կարող է տեղի...

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցում բավականին խառը հայտարարություններ է անում՝ մի կողմից խոստանալով հասնել դրանց վերացմանը, մյուս կողմից՝...

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...