Հայաստանի ժողովրդավարական վիճակը՝ ԵԱՀԿ մասնակից պետությունների համաժողովում

20 Մարտի, 2026

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մարտի 16-17-ը Վիեննայում մասնակցել է «Օրենսդրություն՝ հանուն ժողովրդավարական դիմակայունության. Մարդկային չափման լրացուցիչ հանդիպում I» խորագրով համաժողովին։

ՀՅԴ–ից հայտնում են, որ այն կազմակերպվել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) կողմից՝ ԵԱՀԿ շվեյցարական նախագահության շրջանակում։ Համաժողովը համախմբել էր ԵԱՀԿ մասնակից պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Պաշտպանություն զրպարտչական հռետորաբանության դեմ

Լիագումար նիստի ընթացքում Գասպար Կարապետյանը հակադարձել է Ադրբեջանի իշխանամետ մի ՀԿ-ի նորկայացուցչի, ով փորձել էր օգտագործել համաժողովի հարթակը՝ հայ ժողովրդի դեմ զրպարտչական մեղադրանքներ տարածելու համար։ Նշված ՀԿ-ն պնդել էր, թե հայկական դպրոցական դասագրքերը պարունակում են ատելության խոսք և պատմական կեղծիքներ՝ ուղղված ադրբեջանցիների դեմ։

Հերքելով այս անհիմն պնդումները՝ Կարապետյանը հղում է կատարել մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լայնածավալ փաստական տվյալներին։ Նա ընդգծել է, որ իրականում հենց Ադրբեջանն ու Ալիևի վարչակարգն են բազմիցս դատապարտվել պետականորեն խրախուսվող հայատյացության և էթնիկ ատելության գործիքակազմի կիրառման համար։ Կարապետյանը մատնանշել է կարևոր դատական որոշումներ և մոնիթորինգային զեկույցներ, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին կանխել ռասայական ատելության հրահրումը և պաշտպանել էթնիկ հայերին պետական մակարդակով քաջալերվող խտրականությունից։

Զգուշացում Հայաստանի ժողովրդավարության վիճակի

Համաժողովը կենտրոնացած էր այն հարցի վրա, թե ինչպես ներառական և թափանցիկ օրենսդրական գործընթացները կարող են ծառայել որպես պաշտպանական մեխանիզմ ժողովրդավարական նահանջի դեմ՝ պահանջելով շահագրգիռ բոլոր խմբերի իրական մասնակցություն, վերահսկողության ու հակակշիռների ուժեղ համակարգ։ Այս համատեքստում Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարության ներկայիս վիճակի վերաբերյալ և ընդգծել երկու կարևոր խնդիր․

Դատական համակարգի անկախության Խաթարում։ Կարապետյանը քննադատել է Հայաստանում դատական համակարգի իրական բարեփոխումների բացակայությունը՝ նշելով, որ գործադիր իշխանության չարաշահումները հանգեցրել են դատական անկախության տեսանելի թուլացման։ Նրա խոսքով՝ երբ դատական համակարգը հետևում է գործադրի ցուցումներին, այն դադարում է լինել օրենսդրության նկատմամբ վերահսկող և ուղղիչ մեխանիզմ՝ խաթարելով ժողովրդավարական օրենսդրության բուն էությունը։

Ընդդիմության դուրսմղում։ Հայ դատի գրասենյակի նախագահը նկատել է, որ Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը համակարգված կերպով դուրս է մղվում և չի մասնակցում իրական որոշումների կայացման և իրավաստեղծ գործընթացներին։ Այս իրավիճակը հակասում է ԵԱՀԿ-ի մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին, որոնք պահանջում են, որ բոլոր քաղաքական դերակատարները ներգրավված լինեն՝ ապահովելու ազգային օրենսդրության լեգիտիմությունը։

Համաժողովի մասին

Մարդկային չափման լրացուցիչ հանդիպումը (SHDM) ԵԱՀԿ կարևոր հարթակներից է՝ գնահատելու մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների իրականացումը։ 2026 թվականի մարտի հանդիպումը նվիրված էր «Օրենսդրություն՝ հանուն ժողովրդավարական դիմակայունության» թեմային՝ ուսումնասիրելով, թե ինչպես ներառական քննարկումները, անկախ վերահսկողությունը և դատական վերանայումը կարող են կանխել ժողովրդավարական նահանջը և ամրապնդել հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։

Նմանատիպ նյութեր

ՍԴ-ն առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու, մանդատների վերաբաշխման որոշում․ Օրբելյան

ՍԴ-ն առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու, մանդատների վերաբաշխման որոշում․ Օրբելյան

  «Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների վերաբաշխման որոշում։ ԿԸՀ-ն ոչ թե սխալ է հաշվել ԲՀԿ-ի ստացած ձայները, այլ սխալ է...

Եթե ԱՄՆ-ն խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ

Եթե ԱՄՆ-ն խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի։ «Պարսից ծոցում վերջին իրադարձությունները Իրանը դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում։ Վերջին խախտման ընթացքում...

Ամենագռեհիկ ձևով ոտնահարվեց անհատական և հավաքական քաղաքական իրավունքը․ Արծվիկ Մինասյան

  «Ըստ էության՝ հիմնավորվեց մեր դիմումով ներկայացված պնդումն առ այն, որ այս միջոցառումը ոչ թե ընտրություններ էր, այլ պետության և քաղաքական ուժերի պայքար՝ ի դեմս իշխող քաղաքական ուժի, որն իրեն վերագրել էր պետության կարգավիճակը․ այս...

Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան

Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան

Մենք Ադրբեջանի հետ դրական օրակարգի մեջ ենք, բայց կան նաև որոշ ապակառուցողական հայտարարություններ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն արձագանքելո՞ւ է Ադրբեջանի հայտարարություններին,...

Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին

Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նրաք քննարկել երկու երկրների փոխգործակցության հարցեր, հայտնում է ՌԴ...