Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ

20 Մարտի, 2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը Բյուրեղավան քաղաքի տարեց բնակիչը դիտողություն է արել մի քանի անչափահասների, ովքեր ավտոմեքենան վարել են անկանոն, վտանգավոր իրավիճակներ ստեղծել հետիոտնի համար ու այդ ամենը դուր չի եկել  այդ անչափահասներին, ովքեր հաշվեհարդար են տեսել տարեց տղամարդու հետ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքի ուսումնարանի հարևանությամբ, ինչից հետո տղամարդը կրկին դիտողություն է արել, որ սիրուն չի, երբ մարդաշատ վայրում նման ձևի են ավտոմեքենան վարում, «ճռիկ վռիկ» անելով և այդ անչափահասները տարեց տղամարդուն ասել են․ «դու մեզ չպիտի սովորացնես ինչ անենք», ինչից հետո տղամարդը նրանցից մեկին մեկ անգամ հարվածել է, ովքեր հայտնել են, որ «դու քո հալը կտեսենս» ու հայհոյանքներ տալով հեռացել են։

Որոշ ժամանակ անց անչափահասները մեծ խմբով, որոնց մեջ նաև եղել են չափահասներ փայտերով զինված եկել ու այդ տղամարդուն տանից դուրս են հանել և հաշվեհարդար տեսել։ Քաղաքացիները նկատելով ահազանգել ու դեպքի վայր են ժամանել պարեկները և կռվի մասնակիցները հեռվից նկատելով պարեկների ավտոմեքենաները դիմել են փախուստի։ Ըստ տեղեկությունների մեկ հոգի դանակահարվել է և շենքերից մեկի բնակչի ծեծի են ենթարկել, սակայն այդ մարդիկ հիվանդանոց չեն դիմել, բուժումը ստանում են  տնային պայմաններում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ծեծի մասնակիցների մեջ շոշափվում է Սլավա և Գոռ անուններ։ Վերջինի անուն էլ շոշափվում է, որ հենց նա է դանակահարել քաղաքացուն, իսկ անչափահասներին դիտողություն արած տարեց տղամարդը 55-60 տարեկան է, ում անունը Աշոտ է, իսկ մեքենան, որով անկանոն վարել են սև «Նիվա» է եղել և միջադեպին նաև ներկա է եղել ա Աշոտի որդին։

Արդյոք այս դեպքի մասին տեղյակ են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում` SHAMSHYAN.com-ը փորձում է ճշտել, իսկ Բյուրեղավանից արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որով քաղաքացիները իրենց անվստահությունն են հայտնում, որ օրը ցերեկով տարեց մարդուն ծեծեն, մեկ հոգու դանակարահեն, իսկ իրավապահները միչև այժմ ոչինչ չեն ձեռնարկել ծեծի հանգամանքները պարզելու, մասնակիցները ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...