Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

3 Օգոստոսի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հաստատվել է, որ Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ.Ա.-ն, աշխատանքի բերումով տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025 թվականի սկզբից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, նրա անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով և սպառնալիքի միջոցով ենթարկել է սեռական շահագործման` նրա հետ պարբերաբար ունենալով սեռական հարաբերություն:

Բացի այդ, մեղադրյալ Դ.Ա.-ն նույն ընտանիքի անչափահաս աղջկա անօգնական վիճակն օգտագործելով, 2026 թվականին նրան դպրոցից տուն տանելու պատրվակով նստեցրել է իր ավտոմեքենան և առևանգելով` տեղափոխել է Վեդիի գերեզմանատան տարածք, որտեղ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Մյուս մեղադրյալ, Վեդի քաղաքի 58-ամյա բնակիչ Ա.Ե.-ն, իր հարևան, մեղադրյալ Դ.Ա.-ից տեղեկանալով նույն ընտանիքի խոցելի վիճակի մասին, 2026 թվականի ապրիլին դպրոցի ճանապարհին սպասել է անչափահաս աղջկան և հանդիպելով նրան, ներկայացել որպես հոր ընկեր ու առաջարկել իր ավտոմեքենայով տանել դպրոց, որից հետո առևանգել է վերջինիս ու տեղափոխել Վեդիի եկեղեցու հարակից տարածք, որտեղ օգտվելով անչափահասի անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Բացի այդ, Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Ե.-ն նույն ընտանիքի համար բարեգործություն կատարելու պատրվակով, մտերմություն է հաստատել անչափահասներից մեկի հետ, իսկ 2026 թվականի փետրվարին հերթական անգամ ընտանիքին այցելելու ժամանակ՝ նրա համար գնումներ կատարելու առիթն օգտագործելով, առանձնացել է նրա հետ, որի ընթացքում օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Դ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), Ա.Ե.-ի նկատմամբ՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելու փորձը), 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), իսկ Վ.Ե.-ի նկատմամբ՝ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել դիվանագիտական լուծումներից, «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գուսարովը։ «Ռուսաստանը երբեք չի մերժել...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Այս պահին տեղի է ունենում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի համախմբման կոչին արձագանքած և այլ հասարակական-քաղաքական գերծիչների ճեպազրույցները։ Մանրամասները՝ ուղիղ...

Կանխել ալիևյան սահմանադրությունն ու պահպանել անկախ Հայաստանը․ Նարեկ Կարապետյան

Կանխել ալիևյան սահմանադրությունն ու պահպանել անկախ Հայաստանը․ Նարեկ Կարապետյան

Կանխել ալիևյան սահմանադրությունն և պահպանել անկախ Հայաստանը․ «Մեր հասարակության հետ պետք է աշխատել: Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը. մենք գիտենք, որ մեր հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ իր նիստուկացը փոխել Ալիևի պահանջով»,- այս...

ՔՊ-ի կողմից ՀԷՑ-ի՝ ավելի քան մեկ տարի բռնազավթումից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ փաստաբան

ՔՊ-ի կողմից ՀԷՑ-ի՝ ավելի քան մեկ տարի բռնազավթումից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի մի պարզ իրողություն. Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ից կամ դրա հետ փոխկապակցված ընկերություններից ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության և տնտեսական գործունեության...

Սպшնության պատվեր Հայաստանում՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց

Սպшնության պատվեր Հայաստանում՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ...