Պատմության մեջ առաջին անգամ F-35 կործանիչը խոցվել է իրանական ՀՕՊ համակարգի կողմից. Խաչիկյան

20 Մարտի, 2026

Հաղորդագրություններ են ստացվում, որ Թրամփը դիտարկում է Իրան ևս մի քանի հազար ամերիկացի զինվոր ուղարկելու հնարավորությունը։ 2500 ծովային հետևակային արդեն ուղևորվում են Իրան։ Պենտագոնը 200 միլիարդ դոլար է պահանջել Իրանում պատերազմի համար՝ սպառազինությունների արտադրությունը վերսկսելու նպատակով։ Այս մասին գրել է Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը.
«Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, դիմելով Իրանում զոհված զինծառայողների ընտանիքներին, հայտարարել է, որ «պատերազմի ավարտի ժամկետներ չկան», և որ ԱՄՆ-ն «հաղթում է այս պատերազմում»։
«Մենք չէինք ցանկանա սահմանել որևէ վերջնաժամկետ», — ասել է Հեգսեթը մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ «մենք առաջ ենք շարժվում ըստ նախատեսված պլանի», և որ հենց Թրամփը կորոշի, թե երբ կանգ առնել։ «Ի վերջո, դա կլինի նախագահի որոշումը՝ այն պահին, երբ մենք կասենք. “Վե՛րջ, մենք հասանք նրան, ինչ մեզ պետք էր”»։ «Մենք այս պատերազմը կհասցնենք ավարտին», — ասել է նա։
Թրամփը նախատեսում էր ամերիկյան «Դելտա» հատուկ ստորաբաժանումն ուղարկել Իրանի Սպահան (Իսֆահան) քաղաք՝ իրանական հարստացված ուրանը գրավելու համար, սակայն գործողությունը չեղարկվել է։
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) ոչնչացրել են Կասպից ծովում իրանական ողջ նավատորմը։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները և Ճապոնիան պատրաստակամություն են հայտնել համատեղ ապահովելու անվտանգությունը Հորմուզի նեղուցում։
Պատմության մեջ առաջին անգամ F-35 կործանիչը խոցվել է իրանական ՀՕՊ համակարգի կողմից։
Իրանում ահռելի հրդեհներ են մոլեգնում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը ռմբակոծեցին «Պարս» գազային հանքավայրը։ Իրանն ի պատասխան հարվածներ է հասցրել Կատարին, ԱՄԷ-ին, Քուվեյթին և Սաուդյան Արաբիային։
Հայֆայի նավթավերամշակման գործարանը, որն ամենախոշորն ու կարևորագույնն է Իսրայելում, նույնպես ենթարկվել է Իրանի հարձակմանը։ Այն ապահովում է Իսրայելի վառելիքի պահանջարկի 50–60%-ը։
Նավթի և գազի գործարանների վրա հարձակումներից հետո ամբողջ աշխարհում խուճապ է տարածվել։ Նավթի գինը հասել է 118 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, և կշարունակի աճել։
Բենզինի գինն ԱՄՆ-ում, որն ամենաբարձրն է 2023 թվականից ի վեր, նույնպես կշարունակի աճել։
Վենսը հայտարարել է, որ սա հավերժ չի շարունակվի. «Մենք կանենք մեր գործը և կվերադառնանք տուն, իսկ հետո կտեսնենք։ Մենք խնդիր ունենք»։
Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։
Երբ սենատոր Օսոֆը նրան հարցրեց՝ «Բայց ինչպե՞ս կարող է Իրանն այդ դեպքում անմիջական սպառնալիք ներկայացնել», Գաբարդը խուսափեց պատասխանից՝ ասելով, որ իր պարտականությունների մեջ չի մտնում որոշելը՝ դա անմիջական սպառնալիք էր, թե ոչ։
Կապիտոլիումի շենքի մոտ տեղի է ունեցել հակապատերազմական ցույց՝ ի հիշատակ Իրանում զոհված երեխաների։ Բողոքի ակցիաներին միացել են դեմոկրատ կոնգրեսականներ։
Երկու օրվա ընթացքում Լիբանանում սպանվել է 45 մարդ, 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ Լիբանանում ամեն օր 30 երեխա է զոհվում կամ վիրավորվում։
Լիտանի գետի վրայի կամուրջները ոչնչացվել են Իսրայելի կողմից, Լիբանանի հարավը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ։
Նեթանյահուն հայտարարել է. «Մեզ այլընտրանքային երթուղիներ են պետք Հորմուզի նեղուցի փոխարեն։ Մեզ անհրաժեշտ են նավթագազամուղներ, որոնք Արաբական թերակղզու միջով դեպի արևմուտք կգնան՝ ուղիղ դեպի Իսրայելի մեր նավահանգիստները»։
«Ասում են, թե իբր Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի հետ հակամարտության մեջ։ Որևէ մեկը լրջորեն մտածո՞ւմ է, որ կարելի է Թրամփին ասել, թե նա ինչ պետք է անի։ Մի՛ ծիծաղեցրեք»,- ասել է Նեթանյահուն։
«Դուք չեք կարող օդից հեղափոխություններ անել, դա ճիշտ է։ Պետք է լինի ցամաքային բաղադրիչ։ Այդ ցամաքային բաղադրիչի համար բազմաթիվ տարբերակներ կան», — հավելել է Նեթանյահուն։

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքում մի քանի ադրբեջանցի լինելու մասին լուրերը

«Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը...

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցիները ձեզ սովորացնում են, որ իրենք գալու են․ Ալեն Ղևոնդյան 

Ադրբեջանցի զինծառայողի՝ Սյունիք մուտք գործելու և հայ քաղաքացուն վիրավորելու դեպքը պարզապես սահմանային միջադե՞պ է, թե՞ ավելի լայն գործընթացի դրսևորում։ YerevanToday-ի տաղավարում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք տեղի ունեցածին, Ադրբեջանի հնարավոր...

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից

«Կատարում եմ Դատարանի՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռը»,-գրում է միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը. «28.06.2025 թ. «Մի կյանք ապրես, դառնաս միլիարդատեր, մտնես Ֆորբսի ցուցակ, հետո էշ-էշ...

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի բնակավայրից դեպի Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա...

Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն․ «Կարճ ասած»

  Նախ ուզում եմ վերհիշենք 6 տարի առաջ այս օրվա իրադարձությունները։ 44-օրյա պատերազմի 6-րդ օրն էր։ Թշնամին հրթիռակոծեց Ստեփանակերտը, Հադրութը։ Հայաստանի իշխանության՝ այդ օրը հայտնած տեղեկություններից երևի ամենաճիշտը դա...