ՀՀ-Եվրոպա հարաբերությունը Փաշինյանը հրապարակավ «կախում» է Եվրոպա-Վրաստան հարաբերությունից․ քաղաքագետ

13 Մարտի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Հայաստանում որոշ քննարկումներ եղան Նիկոլ Փաշինյանի եվրախորհրդարանական ելույթի առնչությամբ, որում նա Եվրոպային հորդորում էր վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունը, ասելով, որ դա շատ կարեւոր է Հայաստանի եվրաինտեգրացիայի համար՝ որպես ճանապարհ:

Այստեղ կա երկու հանգամանք: Նախ, ինքնին այդ հանգամանքը պարզապես «անհեթեթություն» է, երբ Հայաստան-Եվրոպա հարաբերությունը Հայաստանի ղեկավարը հրապարակավ «կախում» է Եվրոպա-Վրաստան հարաբերությունից: Հարցը միայն Եվրոպա-Վրաստանը չէ, այլ ընդհանրապես՝ որեւէ երրորդ հարաբերությունից:

Եվրոպական օրակարգը «բեռնափոխադրում» չէ, որի համար կարեւոր է ֆիզիկական ճանապարհը: Եվրոպական օրակարգը քաղաքականություն է, ստանդարտներ: Իհարկե ասել, որ Վրաստան-Եվրոպա հարաբերոթյունը բացարձակապես նշանակություն չունի ընդհանուր միջավայրի իմաստով, այդպես չէ անշուշտ, բայց եվրոպական օրակարգի ուղղությամբ աշխատանքի հարցը բացառապես Հայաստանի դաշտում է:

Հարց կառաջանա, թե ինչու՞ է խոսում այդ մասին Փաշինյանը: Երկու հնարավոր մոտիվով: Վրաստանը կարեւոր օղակ է դարձել Հայաստանում իր իշխանական դիրքերի պահպանման համար ադրբեջանական աջակցության «տրանզիտի» հարցում: Օրինակ, Վրաստանը համաձայնել է ընդամենը սիմվոլիկ գումար վերցնել ադրբեջանական նավթամթերքի տրանզիտի համար: Մեծ հավանականությամբ կարող են լինել այլ «տարանցումներ»: Բնականաբար, Թբիլիսիի համար կառաջանա հարց՝ իսկ ո՞րն է իր օգուտը: Ըստ ամենայնի, Վրաստանի այդ աջակցության դիմաց Նիկոլ Փաշինյանը ստանձնում է Եվրոպայում Վրաստանի «լոբբիստի» կարգավիճակ: Այսինքն, ոչ միայն «ուդառնիկ» է նվագում «վրաց բարեկամների» համար, այլ նաեւ զբաղվում Եվրոպայում նրանց «լոբբինգով :

Մյուսը մոտիվը զուգահեռ է: Վրաց-եվրոպական հարաբերությունը Նիկոլ Փաշինյանի համար բավականին հարմար «ալիբի» է Եվրոպայի հետ հարաբերություններում: Այդ նկատառումով էլ նա Եվրախորհրդարանի ամբիոնից ազդարարում է, որ Եվրոպա-Վրաստան հարաբերությունը խնդիր է: Հետեւաբար, երբ Եվրոպան որեւէ հարցում կդժգոհի կամ «կկասկածի» Փաշինյանին՝ իսկ նա շատ լավ գիտե, որ այդ հարցերը կան, լինելու են, ու կասկածներ էլ կան եւ լինելու են, ապա այդ դեպքում Փաշինյանը միշտ մատնացույց կանի Եվրոպա-Վրաստան հարաբերությունը:

Իսկ այդ հարաբերությունը թերեւս տեւական ժամանակ կլինի լարված, որովհետեւ այդպիսին է քաղաքական միջավայրը եւ զարգացումների տրամաբանությունը:

Նմանատիպ նյութեր

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր...

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գեւորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել,...

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ այս պահին պահվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթը կրող անձինք, պահման պայմանները շարունակում են լուրջ...

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...