Ակադեմիական որևէ ինստիտուտ պարտավոր չէ սպասարկել կառավարության օրակարգը. Վահե Դավթյան

12 Մարտի, 2026

«Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախևառաջ ակադեմիական կառույց է։ Ուստի դրա ղեկավարի առանցքային սկզբունքը պետք է լինի ակադեմիական ազատության անսակարկելի պաշտպանությունը»,-ֆոյսբուքի իր էջում գրում է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

«Ակադեմիական որևէ ինստիտուտ պարտավոր չէ սպասարկել կառավարության օրակարգը՝ լինի դա արտաքին, թե ներքին քաղաքականության ոլորտում։ Իսկ եթե այն վերածվում է այդ օրակարգի սպասարկման գործիքի, ապա դադարում է լինել գիտական հաստատություն և վերածվում է պրոպագանդայի հարթակի։

Ի գիտություն՝ Արցախի մասին օտարերկրյա պաշտոնյային գիրք նվիրելը քաղաքականությամբ զբաղվել չէ, ինչպես կարծում է կառավարության ղեկավարը։ Ցավալի է, որ արտաքին քաղաքականության մասին պատկերացումները սահմանափակվում են նման մակերեսային ընկալումներով։ Թեև, պետք է խոստովանել, որ այդ հանգամանքը շատ բան է բացատրում։

Ավելին՝ պետական օրակարգի մեջ չտեղավորվող հետազոտություն իրականացնելը և դրա արդյունքները հանրայնացնելը որևէ պարագայում չի կարող հակասել պետականությանը։ Ընդհակառակը՝ հենց դա է գիտական հաստատության բնական գործառույթը։ «Մենք պետությու՞ն ենք, թե՞ ինքնագործ խմբակ» հարցադրումը այստեղ պարզապես մոլորեցման հնարք է: Պետությունը չի կառուցվում մտքի վերահսկման և քաղաքական կոնյունկտուրային գիտությունը ադապտացնելու ճանապարհով: Եթե, իհարկե, նպատակ չկա որդեգրելու Օրուելի «մտքերի ոստիկանության» մոդելը:

Պետության ու պետականության մասին պատկերացումների այս խեղաթյուրումը, ցավոք, բացահայտում է ավելի խորքային խնդիր, որը իշխանության կողմից գիտության բնույթի և հանրային ինստիտուտների դերի թերի ըմբռնումն է։ Երբ գիտությունը փորձում են չափել քաղաքական հարմարավետության չափանիշներով, պետությունը սկսում է կորցնել իր կարևորագույն հենարաններից մեկը՝ ազատ միտքը»:

Նմանատիպ նյութեր

Ձեր իշխանությունը թիկունքից դավաճանեց տղաներին. լռե՛ք, մի՛ շահարկեք հերոսների անունը. զոհված զինծառայողի մայրը՝ ՔՊ-ականին

Ձեր իշխանությունը թիկունքից դավաճանեց տղաներին. լռե՛ք, մի՛ շահարկեք հերոսների անունը. զոհված զինծառայողի մայրը՝ ՔՊ-ականին

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին, գրում է. «Դիմում եմ Ձեզ Թագուհի Ղազարյան Ու դուք եք խոսում զգայունությունից ու ապրումներից։ Դուք ասում եք՝...

ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար այժմ հարմար պայմաններ կան․ Փեզեշքիան

ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար այժմ հարմար պայմաններ կան․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ներկայումս կան համապատասխան պայմաններ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։ Նրա խոսքով՝ երկրի ներսում պահպանվում են համերաշխությունը, ուժն ու միասնությունը։ Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանը վերջին հակամարտությունում...

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ Հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։...

Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան

Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետվճարի (cashback) համակարգը ֆիքսված, արժանապատիվ թոշակի փոխարեն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ, որոնք քննադատության են արժանի թե՛ սոցիալական արդարության, թե՛ տնտեսագիտական տրամաբանության և...

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը․ Ռուբիո

ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու հանձնառությանը․ Ռուբիո

Մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը ապահովեց խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին ու ականատես լինելով նրանց կողմից պատմական Համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Այս հռչակագիրը վերջ դրեց...