Ակադեմիական որևէ ինստիտուտ պարտավոր չէ սպասարկել կառավարության օրակարգը. Վահե Դավթյան

12 Մարտի, 2026

«Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախևառաջ ակադեմիական կառույց է։ Ուստի դրա ղեկավարի առանցքային սկզբունքը պետք է լինի ակադեմիական ազատության անսակարկելի պաշտպանությունը»,-ֆոյսբուքի իր էջում գրում է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

«Ակադեմիական որևէ ինստիտուտ պարտավոր չէ սպասարկել կառավարության օրակարգը՝ լինի դա արտաքին, թե ներքին քաղաքականության ոլորտում։ Իսկ եթե այն վերածվում է այդ օրակարգի սպասարկման գործիքի, ապա դադարում է լինել գիտական հաստատություն և վերածվում է պրոպագանդայի հարթակի։

Ի գիտություն՝ Արցախի մասին օտարերկրյա պաշտոնյային գիրք նվիրելը քաղաքականությամբ զբաղվել չէ, ինչպես կարծում է կառավարության ղեկավարը։ Ցավալի է, որ արտաքին քաղաքականության մասին պատկերացումները սահմանափակվում են նման մակերեսային ընկալումներով։ Թեև, պետք է խոստովանել, որ այդ հանգամանքը շատ բան է բացատրում։

Ավելին՝ պետական օրակարգի մեջ չտեղավորվող հետազոտություն իրականացնելը և դրա արդյունքները հանրայնացնելը որևէ պարագայում չի կարող հակասել պետականությանը։ Ընդհակառակը՝ հենց դա է գիտական հաստատության բնական գործառույթը։ «Մենք պետությու՞ն ենք, թե՞ ինքնագործ խմբակ» հարցադրումը այստեղ պարզապես մոլորեցման հնարք է: Պետությունը չի կառուցվում մտքի վերահսկման և քաղաքական կոնյունկտուրային գիտությունը ադապտացնելու ճանապարհով: Եթե, իհարկե, նպատակ չկա որդեգրելու Օրուելի «մտքերի ոստիկանության» մոդելը:

Պետության ու պետականության մասին պատկերացումների այս խեղաթյուրումը, ցավոք, բացահայտում է ավելի խորքային խնդիր, որը իշխանության կողմից գիտության բնույթի և հանրային ինստիտուտների դերի թերի ըմբռնումն է։ Երբ գիտությունը փորձում են չափել քաղաքական հարմարավետության չափանիշներով, պետությունը սկսում է կորցնել իր կարևորագույն հենարաններից մեկը՝ ազատ միտքը»:

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...