Կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4 տոկոսի, իսկ դաշինքների շեմը բարձրացվել՝ 10 տոկոսի. ԸՕ-ի նոր փոփոխությունները

11 Մարտի, 2026

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 7-ից։

Ըստ փոփոխությունների՝ խորհրդարան կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4 տոկոսի, իսկ դաշինքների շեմը բարձրացել է 8 տոկոս և 10 տոկոս։
«Մինչև 3 կուսակցություն դաշինքի կազմում ընդգրկվելու դեպքում անցողիկ շեմը 8 տոկոս է, իսկ 3 և ավելի կուսակցությունների դեպքում դաշինքը պետք է հաղթահարի 10 տոկոսի շեմը»։

Միաժամանակ փոփոխվել է գրավի չափը, կուսակցությունների դեպքում գրավի չափը 10 մլն-ից իջեցվել է 7.5 մլն-ի, իսկ դաշինքների պարագայում՝ սահմանվել է 15 մլն։ «Սա արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը և գաղափարակից ուժերը հակված լինեն միավորվելու և կուսակցությունները խոշորանան։

Երբ մեզ անհրաժեշտը եղավ ՀՀ-ում գրանցված կուսակցությունների կոնտակտային տվյալներ, էլեկտրոնային փոստ, որպեսզի հնարավորություն ունենաք նրանց նամակներ հղելու՝ ԿԿՀ-ն մեզ 126 կուսակցության տվյալ տրամադրվեց, սակայն ամենայն հավանականությամբ՝ գրանցված կուսակցությունների ցանկը ավելի շատ է։ Այս թիվը 2.5 մլն ընտրող ունեցող երկրի պարագայում կարծում եմ մեծ է։ Եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի ստեղծվեն խոշոր քաղաքական ուժեր, սա շատ կարևոր արդյունք կլինի և կնպաստի ժողովրդավարության զարգացմանը,  ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը»,-ասաց Հովակիմյանը։

Անդրադառնալով մյուս փոփոխությանը նա նշեց, որ ուժի մեջ է մտել կոալիցիաների կազմավորման սկզբունքը։ «Օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորում, այս արգելքը հանվել է և նոր կարգավորումներով 9 -օրյա ժամկետում  կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։

Եթե առավել շատ ձայն ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո՝ ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ միջազգային տերմինաբանությամբ՝ փոքրամասնության կառավարություն կամ կոալիցիա կազմելու համար։ Սրա վառ օրինակ էր Գյումրին, երբ շեմը հաղթահարած կուսակցությունները միավորվեցին ու ձևավորեցին կոալիցիա, իսկ առավելագույն ձայն ստացած քաղաքական ուժը այդ կոալիցիայից դուրս մնաց։ ԱԺ-ի պարագայում այս կարգը ևս առկա է»։

Նմանատիպ նյութեր

Ճնշումների յուրաքանչյուր ձև փորձելու են, բայց եթե ընդդիմադիր գործիչ ես՝ պետք է չընկրկես․ Նարեկ Կարապետյան

Ճնշումների յուրաքանչյուր ձև փորձելու են, բայց եթե ընդդիմադիր գործիչ ես՝ պետք է չընկրկես: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապերյանը: Հարցին, թե ՔՊ-ականները...

Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք․ Սամվել Կարապետյան

«Գաղտնի պլանով» Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք, Փաշինյանը խաբար չէր։ Մեխանիզմի գլուխն արդեն չկա, Փաշինյանը հիմա դարձել է «անգլուխ ձիավոր»։ Այս մասին Կարապետյանն ասաց՝ լրագրողների հետ զրույցում՝ դուրս գալով դատարանի շենքից։ Նա...

Սննկացում, ռեկետ, աղքատացում․ Ինքնիշխանությունը՝ ըստ Նիկոլի․ «Կարճ ասած»

Բողոքի ակցիա էին անում «Արարատ ցեմենտի» աշխատողները՝ գործարանը բացելու պահանջով․ վարկեր ունեն, պարտքեր ունեն, ընտանիք են պահում։ Զուտ Փաշինյանի կապրիզների պատճառով փակել են բիզնեսներ, տասնյակ հազարավոր անձինք մնացղել անգործ։...

Ես հպարտ եմ, որ պաշտպանել եմ Եկեղեցուն. Սամվել Կարապետյան

Ես հպարտ եմ, որ պաշտպանել եմ Եկեղեցուն. Սամվել Կարապետյան

13 ամիս առաջ ինձ առաջադրվեց 3 մեղադրանք. Մեկը «մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու  համար, որի համար ես հպարտ եմ, և երկու մեղադրանք, որոնք ես համարում եմ քննիչների և դատախազի կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն։ Այս մաիսն, այսօր՝ հուլիսի 9–ին, դատարանի դահլիճում...