Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ․ թյուրքագետ

8 Մարտի, 2026

Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ, իր ֆեյսբուքյան ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով  ադրբեջանա-իրանական հակամարտության թեմային։

«Քանի որ ադրբեջանա-իրանական հակամարտության թեման երկու օր է՝ ամենաքննարկվողներից է (շատերը նույնիսկ պնդում են, որ երկու երկրների միջև ուղիղ պատերազմ է սկսվելու/սկսվել), ապա կիսվում եմ իմ մի քանի նախնական դիտարկումներով։ Ընդ որում պնդում եմ, որ սրանք նախնական են, քանի որ իրավիճակը կտրուկ կարող է փոփոխվել՝ առաջ բերելով բոլորովին այլ զարգացումներ։

Ռազմական գործողությունները Իրանի դեմ Ադրբեջանին ներկա փուլում չեն կարող տալ որևէ իրական ձեռքբերում, մինչդեռ կհարուցեն բազմաթիվ խնդիրներ՝ հնարավոր աղետալի հետևանքներով։

Ադրբեջանը, աշխարհագրորեն սեղմված լինելով Ռուսաստանի ու Իրանի արանքում, միայնական ունակ չէ ներգրավվելու հարավային հարևանի դեմ պատերազմում։ Առանց թուրքական օժանդակության այդ երկիրը ունի խիստ սահմանափակ ռազմական կարողություններ (ապացույցը՝ 2020 թ. Արցախյան պատերազմը)։ Միաժամանակ թուրք-ադրբեջանական ռազմական համակարգերը վերջին տարիներին շարունակել են ինտեգրվել միմյանց, ինչը անհնար է դարձնում առանց Թուրքիայի հետ համագործակցության ու համադրման (և Թուրքիայի համակարգման) որևէ ռազմական գործողություն, այն էլ՝ Իրանի պես պետության դեմ։

Թուրքիան ևս շահագրգիռ չէ ներգրավվելու պատերազմական գործողություններում։ Պրագմատիկ հաշվարկը ցույց է տալիս, որ ներկա փուլում, ունենալով գործելու սահմանափակ հնարավորություններ, Թուրքիան պատերազմի արդյունքներով ակնկալում է տեսնել ոչ թե պառակտված ու մասնատված Իրան, այլ թուլացած Իրան։ Վերջինս, ըստ թուրքական հաշվարկի, կկարողանա չեզոքացնել բազմաթիվ խնդիրներ (օրինակ՝ քրդական անջատողականությունը), սակայն կլինի ավելի կախյալ Թուրքիայից։

Այս ռազմավարական մոտեցումը ստիպում է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին գործել յուրահատուկ «մարտավարական դադարի (պաուզայի)» տրամաբանությամբ. սպասել իրադարձությունների զարգացմանը՝ նախապատրաստվելով հնարավոր բոլոր սցենարներին՝ ընդհուպ մինչև Իրանի տարածքում ցամաքային գործողություններ։ Վերջինն այս պահին քիչ հավանական է, սակայն եթե (ու որքան շատ) Իրանի կենտրոնական իշխանությունը թուլանա, այնքան այս սցենարի հավանականությունը կբարձրանա։

Ադրբեջանում վերջին օրերի հակաիրանական հռետորաբանությունը այս փուլում լուծում է երկու խնդիր. մի կողմից սեփական հանրության՝ 2020 թ. հետո ձևավորված բարձր սպասումներին հագուրդ տալ, մյուս կողմից՝ որոշակի առումով բավարարել նաև արտաքին խաղացողներին (օր. Իսրայելին)։ Այս տրամաբանության մեջ նոր սիմվոլիկ գործողություններ կարող են լինել (Իրանից՝ Ադրբեջանին երեկ արված կոչի նմանությամբ), որոնք կշարունակեն բարձրացնել լարվածությունը՝ խորացնելով հակամարտությունը։

Միաժամանակ Բաքուն և Անկարան շարունակում են մեծացնել իրենց ազդեցության գործիքները Իրանի վրա, որոնք հնարավոր կլինի կիրառել ավելի ուշ (օրինակ՝ ցույց տալ իրենց հնարավորությունները Իրանի թյուրքախոսների շրջանում)։ Հետևաբար, ներկա փուլում ես չեմ տեսնում պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ (ցանկացած ձևաչափով)։ Ցավոք, որևէ նշան չկա, որ իրավիճակը կկարգավորվի առաջիկա օրերին. հակառակը, այն ավելի է վատթարանալու։ Ուստի այս իրավիճակը կարող է փոփոխվել, հատկապես, որ հնարավոր չէ լիարժեք վերահսկել աճող լարվածությունը»։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...