2018-ին ինձ ուղիղ զգուշացրել են, որ եթե գամ՝ բռնելու են․ Երկրորդ նախագահ

8 Մարտի, 2026

 

«Պարոն նախագահ, 2018-ին ինչո՞ւ հետ եկաք»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Տեսեք, ինձ ուղիղ զգուշացրել են, որ եթե գամ՝ ինձ բռնելու են։ Իմ այն ժամանակվա գրասենյակի ղեկավարը նաև իր հարցազրույցում վերջերս դա պատմեց։ Մեկ զգուշացում այստեղ է եղել մի պաշտոնյայի կողմից, ինքը նույնիսկ անուն է տվել, թե ոնց է եղել, և մեկ ուրիշ հայտնի գործարար, հայ գործարար, չեմ ուզում հիմա անունը տալ, բայց ինձ զգուշացրել է։ Դա եղել է հունիս ամսին 2018-ի։ Ես Մոսկվայում էի, «Սիստեմա»-ի խորհրդի նիստ պետք է լիներ, և այնտեղ վերընտրվեցի ևս մեկ անգամ որպես անկախ տնօրեն։ Այնտեղ ուղղակի ևս ասեց, որ եղել է Հայաստանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, և շատ ուղիղ ասել է, որ անպայման ինձ ձերբակալելու են, կալանավորելու են: Պլանավորված էր, Մոսկվայից թռել եմ Հունաստան, բայց այդ փախնել-չգալը իմ մասին չէ: Ամենից ռացիոնալ որոշումը, իհարկե, այն ժամանակ կլիներ չգալը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Արձագանքին, թե՝ ինչպես որ չեկան շատերը, Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց․ «Ի դեպ, այդ չեկողների մի մասին ես չեմ էլ մեղադրում, որովհետև արդարադատություն չկա այսօր Հայաստանում, եզակի դեպքեր են, եզակի դատավորներ են»։

Հարցին, թե՝ բա որ արդարադատություն չկա, Դուք ինչո՞ւ եկաք, պատասխանեց․ «Ուղղակի բնավորության հարց է, կստացվեր, որ ես թողել-փախել եմ, վախեցել եմ․ ռացիոնալ որոշում չէր։ Հետ գալուց ես գիտեի որ ռացիոնալ որոշում չեմ կայացնում հետ գալիս։ Որովհետև ես բոլոր հնարավորություններն ունեի շատ հանգիստ դրսում ապրելու և բավական լավ նաև գումարներ էի վաստակում, այդ պրոբլեմները ես ընդհանրապես չէի ունենա:

Եկել եմ մեկ պատճառով, որ այն կերպարը, որի մեջ եղել եմ, որը կամ դերասանություն երբեք չեմ արել, այդ կերպարը ինձ թույլ չի տվել ուղղակի մտածել, որ կարող է ես չգամ և կարող է ընկալումը նաև այնպիսին լինի, որ թողեց-փախավ, վախեց: Սա նշանակում է՝ այն, ինչ փորձում էին կախել իմ վրա՝ ճիշտ է: Եկա մտա պայքարի մեջ։ Սա մարդկային տեսանկյունից լա՞վ որակ է, թե՞ վատ որակ է:

Ես այն մարդը չեմ, որը կարող է դավաճանել իր կողմից որդեգրած արժեքային համակարգին: Սխա՞լ եմ արել, որ եկել եմ․ ռացիոնալիզմի տեսանկյունից՝ այո։ Բայց ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան և չէր կարող չգալ ու պայքարել: Եվ եթե հիշում եք, հենց այն ժամանակ առաջին անգամ հնչեցնում էի այն վտանգները, որոնք կան երկրի առաջ, որովհետև տեսնում էի ուր են տանելու, տեսնում էի և առաջին նաև հարցազրույցները, եթե չեմ սխալվում, որ տվել էի մայիս-հունիս ամիսներին, իմ գրքում էի գրել, որ Ղարաբաղի վրա կախվել են այդպիսի վտանգներ․ ո՞նց կարող էի թողնել-փախչել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Փոդքասթն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...