Թրամփը հայտնել է, որ խաղաղությունն Ուկրաինայում մոտ է

7 Մարտի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումն արդեն շատ մոտ է։ Նա այս մասին հայտարարել է Ֆլորիդայում կայացած «Ամերիկայի վահան» գագաթաժողովում իր ելույթի ժամանակ։

ԱՄՆ առաջնորդը խոսել է նոր ռազմանավերի կառուցման մասին եւ նշել, որ դրա ֆոնին իրեն կարող են ընկալել որպես «շատ ռազմատենչ»։

«Ես նա եմ, ով ավարտել է ութ պատերազմ։ Եվ կարծում եմ, որ եւս մեկը ճանապարհին է»,- ասել է Թրամփը։

Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները մի քանի անգամ մոտ է եղել Ուկրաինայում խաղաղություն հաստատելուն, բայց, արդյունքւոմ, հակամարտության կողմերից մեկը նահանջել է։ Թրամփը նաեւ նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջեւ «ատելությունը» «շատ մեծ է»։

ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնեւում փետրվարի 17-18-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հանդիպումները որակել է որպես «դժվար, բայց գործնական»։ Մարտի 3-ին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նոր փուլի համար կոնկրետ ամսաթիվ կամ վայր չկա, եւ որ Աբու Դաբիում բանակցությունների անցկացումը կասկածի տակ է Մերձավոր Արեւելքում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության հետ կապված ճգնաժամի պատճառով։

Bloomberg-ի մարտի 2-ի տվյալներով՝ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...