Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում. «Հրապարակ»

7 Մարտի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Երեկ իշխանականները չհիմնավորված ոգեւորության մեջ էին Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների առիթով, համաձայն որոնց՝ ՔՊ-ին վստահում է հարցվածների 18-24 տոկոսը` կախված հարցի ձեւակերպումից: Այսինքն՝ մի ցուցանիշ, որը հեռու է ՔՊ-ականների քարոզչական փուչիկից, թե հունիսյան ընտրություններից հետո իրենք սահմանադրական մեծամասնություն են կազմելու։

Ընդ որում՝ տեղեկություններ կան, որ հարցման հրապարակված արդյունքներն իրականությունից բավականին հեռու են, իսկ նույն ընկերության կողմից արձանագրված իրական պատկերը բավականին տխուր է եւ իշխանությունների խնդրանքով է խմբագրվել։

Իշխանությունն իր արտաքին հովանավորներին համոզել է, որ նման սոցհարցումների միջոցով հնարավոր կլինի ազդել ընտրողների տրամադրությունների եւ ըստ այդմ` ընտրությունների արդյունքների վրա: Եթե ընտրողին համոզեն, որ ամեն ինչ կանխորոշված է, ՔՊ-ն առաջատարն է` չարժե գնալ ընտրությունների, ցածր մասնակցություն ապահովեն, հաղթանակն իրենց գրպանում կլինի։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում նման հարցումներ էլի են հրապարակվելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 07․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

Դասալիքներն ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան

Դասալիքներն ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստրուկները ատում են ազատներին։ Թշնամուն հանձնվողները ատում են չհանձնվողներին։ Դասալիքներն ատում են չնահանջողներին։ Ինձ համար սա ապացուցման կարիք չունեցող թեզ է։ Իմ կյանքի ընթացքում ես դա տեսել եմ, պատմության իմ...

Բումերանգի օրենքը ոչ ոք չի փոխել. Արզաքանցյանը` իր ու կնոջ վեճի մասին

Բումերանգի օրենքը ոչ ոք չի փոխել. Արզաքանցյանը` իր ու կնոջ վեճի մասին

Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն, այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված լուրերին, որ բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ։ Հիշեցնենք՝  Նատալյա Ռոտենբերգը հաղորդում էր...

Հորդորում եմ ավելի անկեղծ լինել՝ օրենք սահմանել, որով ՀՀ քաղաքացին միայն ՔՊ-ի օգտին կքվեարկի․ Քրիստինե Վարդանյան

  «ՔՊ-ն իր վարչության նիստում որոշում է, թե որն է Հայաստանը, որը՝ ոչ, և որ գյուղերն են հայկական, որոնք՝ ոչ։ Հիմա էլ վարչության հերթական նիստում որոշել են, թե Հայաստանի քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, և ովքեր՝ ոչ, ու...

Էջմիածնում տղամարդու բակում հայտնաբերվել է մշակված կանեփի 107 թուփ

Էջմիածնում տղամարդու բակում հայտնաբերվել է մշակված կանեփի 107 թուփ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի Պռոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ։ Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն և բակում, ակնհայտ տեսանելի...

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է, Էդիկ Մալոյանը: Մարտական Խաչ 1 ին աստիճան: 2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր...