Հայաստան — ՌԴ — Իրան եռակողմ տանդեմը հնարավոր է փոխեր տարածաշրջանը  դեպի լավը․ Մովսես Ղազարյան

3 Մարտի, 2026

Մենք հիմա շատ ենք խոսում հաղորդակցության ապաշրջափակման մասին, բայց մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է դրա հետևում կանգնած և ինչ գին պետք է վճարի Հայաստանն ու ողջ հայությունը, և գինը բնավ համարժեք չէ այն չակերտավոր հնարավոր օգուտներին, որոնք կարող է ստանալ Հայաստանը։ Այս  մասին «Իրավիճակն Իրանում և Հարավային Կովկասի երկրները» տեսակամուրջի ընթացքում հայտարարեց  ռուսաստանցի քաղաքագետ, միջազգային մեկնաբան Մովսես Ղազարյանը։

«Այս առումով Իրանի Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցության առկայությունը ներկա իրավիճակում և, ընդհանուր առմամբ, և՛ միջնաժամկետ, և՛ երկարաժամկետ հեռանկարում, դա այն է, ինչը Հայաստանին աշխարհաքաղաքական տարածք կտա մանևրելու, նրա անկախությունն ու ուժը պահպանելու համար: Եվ ի վերջո, իսկապես, Իրանի Իսլամական Հանրապետությունը, եկեք նույնիսկ հիշենք 44-օրյա պատերազմի սկիզբը, ամենևին էլ չի ողջունել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ագրեսիան։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլորովին չի ողջունում թուրքական և ադրբեջանական նկրտումները Սյունիքի և հայկական այլ պատմական տարածքների նկատմամբ: Եվ ընդհանուր առմամբ, Իսլամական Հանրապետությունն, այնուամենայնիվ, Թուրքիայի մրցակիցն է տարածաշրջանում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...