Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ Վահե Դավթյան

2 Մարտի, 2026

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը:

Վերջինս արտահայտվում է ոչ միայն նավթի գների աճի, այլ նաև գազի շուկաների կտրուկ վերաձևավորման տեսքով:

Այսօր հայտնի դարձավ, որ հեղուկացված բնական գազի (LNG) խոշորագույն արտադրողն ու արտահանողը՝ Կատարը (զիջում է միայն ԱՄՆ-ին) դադարեցրել է բնական գազի արդյունահանումը՝ Ռաս-Լաֆֆանի ու Մեսաիդի էներգետիկ օբյեկտներին Իրանի հասցված հարվածներից հետո:

Կատարի կշիռը համաշխարհային հեղուկացված գազի շուկայում կազմում է 20%: Եվ արտադրական օբյեկտների հրթիռակոծումը, և Հորմուզի նեղուցի պարալիզացումը, որով անցնում է աշխարհում սպառվող հեղուկացված գազի 30%-ը, արդեն իսկ հանգեցրել են գազի շուկաներում ճգնաժամային միտումների առաջացման: Օրինակ, այսօր Նիդեռլանդների TTF հաբում բնական գազի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել է 24,69%-ով և առավելագույն պահին հասել է 39,85 եվրոյի՝ 1 ՄՎտ·ժ-ի դիմաց, կամ մոտավորապես 491 ԱՄՆ դոլարի՝ 1 հազար խմ համար։

Ո՞վ է շահում այս ամենից:

Իհարկե, ամերիկյան գազային ընկերությունները, որոնք պետական արտոնությունների ներքո ակտիվորեն գրավում եմ եվրոպական շուկան:

Սակայն Վաշինգտոնն այս հարցում ունի իր ՛՛աքիլլեսայան գարշապարը՛՛:

Մերձավոր Արևելքի լոգիստիկ ու արդյունաբերական խաթարման հետևանքով հեղուկացված գազի առաջացած պակասորդը լրացնելու համար Նահանգներին անհրաժեշտ է ընդլայնված լցանավային նավատորմ: Նման նավերի սեփական արտադրություն նրանք չունեն: Հետևաբար, ի հայտ է գալիս խնդիր՝ կախվածություն Չինաստանից, որն այս սեգմենտում աշխարհի բացարձակ առաջատարն է»:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...

ԱՄՆ-ն Իրանի հարցով համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանի հարցով համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցում է Իրանի հետ ռազմական հակամարտության կարգավորման հարցով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը կարող էին շատ ավելի ակտիվ դեր խաղալ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում,...