Պատերազմն ընդունում է նոր՝ ավելի լայն մասշտաբներ. թյուրքագետ

28 Փետրվարի, 2026

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն է վերլուծել.

«Իրանի վրա հարձակման առաջին օրը մոտենում է ավարտին։ Դատելով առկա տեղեկություններից՝ կարող եմ ասել հետևյալը.

Պատերազմն ընդունում է նոր՝ ավելի լայն մասշտաբներ։ Հնարավոր է, որ ականատես լինենք երկուստեք ալիքաձև հարձակումների՝ աստիճանաբար մեծացնելով կիրառվող զենքերի ծավալն ու ուժգնությունը։ Ամերիկյան այսպիսի մարտավարության մասին են հայտնում Պենտագոնի մի քանի աղբյուրները։

Հաշվի առնելով, որ Իրանի վրա ցամաքային հարձակման տարբերակը քիչ հավանական է, ԱՄՆ-Իսրայել զույգի նպատակը շարունակելու է լինել Իրանի ներքին ու արտաքին անվտանգային համակարգի լիարժեք խաթարումը՝ այդպիսով հնարավոր դարձնելով ներքին ընդվզումը և, այդպիսով, իշխանության փոփոխությունը իրենց կամակատար ռեժիմով։ Սա է ռազմավարական պլանը։

Իրանում ներքին պառակտման նշաններ դեռևս չեն երևում։ Ավելին՝ կա որոշ հանրային համախմբում, իսկ իշխանությունները 2025 թ. հունիսի համեմատ գործում են ավելի հստակ ու համակարգված։

Իհարկե, պետք է հիշել, որ առաջիկա օրերի ալիքաձև հարձակումների պարագայում այս իրավիճակը կարող է փոխվել։ Սակայն պետք է հիշել նաև, որ ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, օդային ավիահարվածները, առանց ցամաքային հարձակման, ամենաարդյունավետ միջոցը չեն իշխանություն տապալելու իմաստով։

Իրանը դեռ չի ակտիվացրել տարածաշրջանի իր պրոքսի ուժերին՝ Լիբանանից մինչև Եմեն ու Իրաք։ Իրական տարածաշրջանային աղետը կարող է սկսվել այդ պահից՝ ներառելով բոլոր երկրները։

Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչով է ավարտվելու պատերազմը, բայց մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ։ Արդեն իսկ կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիականներ, ավերածություններ Դուբայից մինչև Իսրայել։

Հայաստանը որևէ կերպ անմասն չի լինելու վերոնկարագրյալից՝ ինչքան էլ «խաղաղություն» քարոզեն տեղական խմբերը։ Հուսանք նաև, որ մինչ էդ նարդին կվերջացնեն խաղալ ու ժամանակ կլինի զբաղվել էս անկարևոր հարցերով։

Պի՛նդ եղեք»։

Գեղամյանն արձագանքել է նաև որոշ «փորձագետների» մեկնաբանություններին.

«Քանի որ տեսնում եմ համացանցային «փորձագետների» որոշ գրառումներ, որոնցով փորձում են հանգստացնել ու անկարևոր դարձնել տեղի ունեցողը, սա էլ հավելեմ. եթե դուք հավատում եք, որ Իրանում իշխանության տապալումից հետո տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն, բոլորը կլինեն ուրախ, չաղ, բախտավոր, ապա դուք հիմնավորապես չեք հասկանում, թե ինչպես է աշխատում էս տարածաշրջանի ներքին տրամաբանությունը, աշխարհաքաղաքական հաշվարկն ու ժամանակակից աշխարհում ուժերի դիրքավորումը։

Հիմնավորապես չեք հասկանում։

Իրանի տապալման դեպքում 2003 թ. Իրաքին, 2011 թ. Սիրիային, 2023 թ. Գազային երանի ենք տալու»։

Նմանատիպ նյութեր

Կրակոցներից հետո աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ․ ՆԳՆ

Կրակոցներից հետո աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ․ ՆԳՆ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, ԲԿ-իցահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։ ▫️Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության...

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու «խնդիրներն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում...

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Կրшկոցներ՝ Երևանում․ վիրավոր կա

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի...

Քարաթափում՝ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին

Քարաթափում՝ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09։41-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի արդյունքում ճանապարհը միակողմանի փակ է։ Այս...

Սուրեն Պապիկյանը զբաղված է քարոզարշավով, ուժայինները՝ ընդդիմադիրներով․ Սամվել Հակոբյան

  «Պետք է ցույց տալ, որ ամբողջ հասարակությունը չէ կուրացած։ Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի թիմի մոտ ստացվեց երեք ամիս առաջ կրկին խաբել մեր հասարակությանը։ Ամեն կերպ իր մոտ ստացվում է ազգը սարքել ժողովուրդ, որովհետև մեզ խոստացան...