Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է մահվան․ իրանագետ

27 Փետրվարի, 2026

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Այս տարվա հունվարի կեսերից ԶԼՄ-ների մակարդակում պարբերաբար քարոզչական գրոհներ են իրականացվում Իրանի դեմ առ այն, թե ուր որ է ԱՄՆ-ը ռազմական  հարված կհասցնի այս երկրին։

Հարվածը սակայն արդեն գրեթե երկրորդ ամիսն է տեղի չի ունենում, քանի որ Իրանը դրա հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի և թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել, ինչի ակնկալիքը, դատելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Վիթքոֆի այն խոսքերից, որ նախագահ Թրամփը զարմացած է, թե հսկայական ամերիկյան զինուժի սպառնալիքին դեմ հանդիման, Իրանը ինչո՞ւ չի հանձնվում, Վաշինգտոնում չի եղել։

Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը ոչ միայն հավասարազոր է ոչ միայն պատվազրկման, այլ նաև միգուցե դանդաղ, բայց հաստատապես մահվան, իսկ Իրանում այս ճշմարտությունը գիտակցում են արդեն հազարամյակներ շարունակ»։

Նմանատիպ նյութեր

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցված տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Խոսքը Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներին իրավագիտության ոլորտում...

Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները մտադիր են տարբեր իրավական և քաղաքական մեխանիզմներով...

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է

«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է։ Կալանքի միջնորդությունը քննվել է երեկ երեկոյան՝ 21:30-ին, կեսգիշերն անց՝ հրապարակվել է վճիռը։ Հիշեցնենք՝ երեկ առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական...

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի...

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի...