3 ամիս առաջ թոշակների համար բյուջե չունեցող ֆինանսների նախարարությունն այսօր ռիսկ չի տեսնում

27 Փետրվարի, 2026

 

Երեք ամիս առաջ դեռ ամփոփված չէր 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշը, որը ուղիղ կապ ունի հարկման բազայի հետ, այսինքն հարկային ներուժի հետ, և կենսաթոշակների ավելացման, բարձրացման հնարավորությունը ուղիղ կապված է երկրի ֆիսկալ տարածքի հետ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ կենսաթոշակների բարձրացումը բավականին ծանր բեռ էր լինելու։

«Այսինքն, որքան հարկ է կարողանում գեներացնել երկիրը, որքան տնտեսական ակտիվություն է կարողանում գեներացնել տնտեսությունը և ի՞նչ տեսակ ծախսեր կատարելու հնարավորություն է ընձեռում այս ամենը։ 2025 թվականի արդյունքների ամփոփմամբ՝ այս հնարավորությունը գտնվել է, ֆիսկալ տարածք է ազատվել։ 2026 թվականի համար ընդունված բյուջեում կլինեն համապատասխան փոփոխություններ, բնականաբար ծախսը գնահատված է և կայուն, կանխատեսելի ֆիսկալ տարածք կա այս հարցը հօգուտ մեր հարգարժան թոշակառուների լուծելու համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Ադրբեջանում տարածվում են հակառուսական նարատիվներ․ Զախարովա

Մարիա Զախարովան՝ Բաքվի կողմից երեք ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ, նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մոսկվան անհրաժեշտության դեպքում կապահովի...

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։ Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե որպես մանկահասակ...

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա», — «Վեստի» տեղեկատվական համակարգին տված...

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։ Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․ «Ավիաբազայում...