Թոշակներն ու նպաստները բարձրացնելու համար հավելյալ 60 մլրդ դրամ կպահանջվի. պետբյուջեով այն նախատեսված չէ

25 Փետրվարի, 2026

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ընտրությունների նախաշեմին, այն է՝  ապրիլի 1-ից,  թոշակներն ու նպաստները բարձրացնելու վերաբերյալ, բյուջեի համար 2026 թ-ին հավելյալ 60 մլրդ դրամ կարժենա։ Այս թիվը «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի մամլո խոսնակ Ինգա Գալստյանը՝ նշելով, որ  2026 թվականին թոշակների և նպաստների բարձրացման համար նախատեսված է հավելյալ 60 միլիարդ դրամ հատկացնել։

«Երկու հիմնական աղբյուր ունենք, մեկը մեր պահուստային ֆոնդերն են, և մյուսը, քանի որ 2025 թվականի հարկերի կատարողականը արդեն ճշգրտվել է, 2026 թվականի բյուջեն»,- նշել է խոսնակը՝ ավելացնելով, որ բյուջեն ձեւավորելիս 2025-ի հարկերի կատարողականի սպասումը ավելի ցածր էր, քան հիմա։ Կճշգրտվեն նաև 2026 թվականի հարկային մուտքերը,  հավելյալ եկամուտ ենք ունենալու։ Այդ երկու աղբյուրներից էլ այդ ֆինանսավորումը կարվի»,-հայտնեց Գալստյանը։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռևանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռևանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Աշնանը 46 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Հունիսի 7-ի ընտրություններում կասկածելի հաղթանակով դիրքերն ամրապնդած ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ եւ տեղերում իշխանություն վերցնել:...

Սեպտեմբերի 1-ի գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել․ «ՏԱՇԻՐ» ԲՀ

Սեպտեմբերի 1-ի գեղեցիկ ավանդույթը ստիպված ենք խախտել․ «ՏԱՇԻՐ» ԲՀ

«ՏԱՇԻՐ» բարեգործական հիմնադրամը, հիմնադրումից սկսած, մի գեղեցիկ ավանդույթ ունի։ Ամեն տարի՝ սեպտեմբերին ընդառաջ, հիմնադրամը առաջին դասարանցիներին նվիրում է իրենց առաջին դպրոցական պայուսակները՝ հագեցած անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ցավոք, այս տարի, ՏԻՄ...

«Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»

«Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին Սեւանում հրահանգել է թիմակիցներին, որ մինչեւ իր վերադարձը Բիշկեքից ոչ մի հակառուսական հայտարարություններ, այդ թվում Տիգրանաշենի թեման չդնել-չվերցնել։ «Ես կգամ իտոգ կտամ, հետո կհասկանանք, չլնեմ-չիմանամ ես Շանհայում...

Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»

Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինը և...

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը ի սկզբանե որոշել էր Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը չզիջել ընդդիմությանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցում...